‘Պռոշյան գյուղում այսօր գյուղապետ են ընտրում’

870

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում այսօր գյուղապետի արտահերթ ընտրություններ են. Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո թափուր մնացած գյուղապետի պաշտոնի համար պայքարում են ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը և անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 2–ին գյուղապետարանում սպանվեց նախկին գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանը: 

ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն «Ընտրությունը քոնն է» և «Հայք» կազմակերպությունները:

 

Նախորդ հոդվածը‘Երկուշաբթի կլսվի Արտակ Նազարյանի սպանության գործով վերաքննիչ բողոքը’
Հաջորդ հոդվածը‘BBC-ն պատմում է Երեւանում հաստատված սիրիահայ գործարարի մասին’