ՊՍԺ-ին հաղթանակ բերեց Մեսիի գոլը (տեսանյութ)

285

Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Լիոնին»։ Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Արդեն 5-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Նեյմարի փոխանցումից հետո աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

ՊՍԺ-ն 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մարսելից»։ «Լիոնը» 6-րդն է՝ 13 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 8-րդ տուր

«Լիոն» — ՊՍԺ՝ 0:1 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 5

Նախորդ հոդվածըՌաիսի․ Իրանը ուզում է հաստատուն կերպով վերականգնել արդարացի միջուկային գործարքը
Հաջորդ հոդվածըԹեհրանը մտադիր չէ գեներալ Սուլեյմանիի սպանության համար պատասխանել նույնպիսի քայլով