ՊՍԺ-ի երկրպագուները բողոքի ակցիա են իրականացրել Նեյմարի տան մոտ

280

ՊՍԺ-ի երկրպագուները բողոքի ակցիա են իրականացրել հարձակվող Նեյմարի տան դիմաց, գրում է BeFootball-ը Twitter-ում։

«Նեյմար, կորիր»,- վանկարկել են երկրպագուները բրազիլացի հարձակվողի տան մոտ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ փարիզցիների երկրպագուները բողոքի ակցիա էին կազմակերպել ակումբի ղեկավարության գրասենյակի դիմաց՝ պահանջելով փոփոխություններ կատարել թիմում։ Նրանք հայհոյանքներ են հնչեցրել թիմի հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Նեյմարի, գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի և նախագահ Նասեր Ալ-Խելայիֆի հասցեին։

Նեյմարը ՊՍԺ-ի գույները պաշտպանում է 2017 թվականից։ Ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը: Այս մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածըԱՄՆ դատախազությունը կարող է մեղադրանք ներկայացնել Հանթեր Բայդենին
Հաջորդ հոդվածըՄայիսի 3-ի երեկոյան Զելենսկին ժամանել է Նիդեռլանդներ