‘ՊՍԺ-ի նախագահ. «Ռեալը» օրենքի հետ լուրջ խնդիրներ կունենա’

832

Ֆրանսիական ՊՍԺ-ի հետ Նասեր Ալ-Հելայֆին մեկնաբանել է այն լուրերը, որ թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մտադիր է լքել ակումբը:

«Մենք մտադիր ենք հարգել Անչելոտիի հետ մեր պայմանագիրը, ինչ էլ այն մեզ արժենա: Հետեւելու ենք իրավիճակի զարգացմանը:

Դեռ մարտին ինձ հարցրել են մարզիչի հետ պայմանագրի երկարաձգման մասին, սակայն արդեն այն ժամանակ հորիզոնում հայտնվեց «Ռեալը»: Կարծում եմ, որ Անչելոտին «Ռեալի» հետ արդեն նախնական պայմանավորվածություն ունի:

Թեպետ, կասկածում եմ, որ «Ռեալը» Անչելոտիի հետ իսկական պայմանագիր կկնքի: Եթե դա պատահի, մադրիդցիները լուրջ խնդիրներ կունենան օրենքի հետ»,- ասել է Ակ-Հելայֆին:

Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը ակումբի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ խնդրել է իրեն բաց թողնել «Ռեալ»: Անչելոտիի պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչեւ 2014թ. ամառը: 

Նախորդ հոդվածը‘«Մինչեւ Սերժ Սարգսյանն ու վարչապետը չգան, ճանապարհը չենք բացելու». Արմավիրի գյուղացիները կրկին ընդվզել են’
Հաջորդ հոդվածը‘Լ. Զուրաբյան. Հիմա մենք գիտենք այն մարդկանց անունները, որոնք իրենց վրա վերցրին Մարտի 1-ի մարդասպանների մեղքը’