‘ՊՍԺ-ի պաշտպանը համասեռամոլ է անվանել Լորան Բլանին և Զլատան Իբրահիմովիչին’

1375

Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Սերժ Օրյեն հայտնվել է սկանդալի կիզակետում և կարող է խստորեն պատժվել ակումբի ղեկավարության կողմից, տեղեկացնում է Lefigaro.fr-ը:

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ Կոտ դ՛Իվուարցին օնլայն-հարցման ընթացքում պատասխանել է երկրպագուների հարցերին:

Վերջինս հարցեր պատասխանելու ընթացքում համասեռամոլ է անվանել թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանին, Զլատան Իբրահիմովիչին, Գրեգորի վան դեր Վիլին և Սիրիգուին:

Անձամբ Օրյեն վստահեցնում է, որ տեսանյութը մոնտաժված է և չի համապատասխանում իրականությանը: Սակայն հարկ է նշել, որ նա չի մասնակցել թիմի կիրակնօրյա մարզմանը, իսկ ակումբը չի պատրաստվում մեկնաբանել տվյալ իրավիճակը:

Նախորդ հոդվածը‘Լուի վան Գալ. «Ես չեմ սպասում Մոուրինյոյի զանգին»’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանի խաղը բարձր գնահատականի է արժանացել հեղինակավոր կայքերի կողմից’