ՊՍԺ-ն՝ Ֆրանսիայի սուպերգավաթակիր

373

ՊՍԺ-ն 11-րդ անգամ նվաճեց Ֆրանսիայի սուպերգավաթը։ Իսրայելի Թել Ավիվ քաղաքի «Բլյումֆիլդ» ստադիոնում չեմպիոնները մրցեցին գավաթակիր «Նանտի» հետ։ Ֆրանսիայի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմն առավելության հասավ 4:0 հաշվով։

ՊՍԺ-ից դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Նեյմարը։ Աչքի ընկան նաեւ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը։

Նախորդ անգամ ՊՍԺ-ն Ֆրանսիայի սուպերգավաթը նվաճել էր 2000 թվականին։

Ֆրանսիայի Սուպերգավաթ

ՊՍԺ — «Նանտ»՝ 4:0

Լիոնել Մեսի, 22, Նեյմար, 45+5, 82, 11մ, Սերխիո Ռամոս, 57

Հեռացում՝ Ժան-Շառլ Կաստելետո («Նանտ»), 81

Նախորդ հոդվածըԱնգլիան՝ ֆուտբոլի կանանց Եվրոպայի չեմպիոն
Հաջորդ հոդվածը«Ինտերը» մտադիր է խզել Ալեքսիս Սանչեսի պայմանագիրը