ՊՍԺ-ն բանակցել է Մասիմիլիանո Ալեգրիի հետ

273

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն գլխավոր մարզիչի պաշտոնում դիտարկել է նաեւ իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի թեկնածությունը։ Փարիզյան ակումբը բանակցել է Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի հետ, սակայն կողմերը համաձայնության չեն հասել, հաղորդում է Foot Mercato-ն։

ՊՍԺ-ն մտադիր է այս ամռանը փոխարինող գտնել արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին, քանի որ Չեմպիոնների լիգայում անհաջողությունների գլխավոր պատճառը համարում է մարզիչի գործոնը։

Այժմ ՊՍԺ-ն աշխատում է Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի եւ ֆրանսիական «Նիցան» գլխավորղ Կրիստոֆ Գալտիեի տարբերակների հետ։

Նախորդ հոդվածըՌեյգանի նախկին օգնականը՝ Ուկրաինային զենք մատակարարելու հետևանքների մասին
Հաջորդ հոդվածըԱՄՀ-ն հրաժարվել է աջակցել ՀԱՀ-ին