ՊՍԺ-ն դիտարկում է նաեւ Խաբի Ալոնսոյի թեկնածությունը

202

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն գլխավոր մարզիչի պաշտոնի համար դիտարկում է նաեւ գերմանական «Բայեր Լեւերկուզենի» իսպանացի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի թեկնածությունը, հաղորդում է RMC Sport-ը։

Հիմնական թեկնածուն իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն է, սակայն նրա հետ համաձայնության չհասնելու դեպքում՝ փարիզյան ակումբը կբանակցի Խաբի Ալոնսոյի հետ։

41-ամյա Խաբի Ալոնսոն «Բայերը» գլխավորում է անցած տարվա հոկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ Լեւերկուզենի թիմը Բունդեսլիգայի 17-րդ տեղից բարձրացավ 6-րդ տեղ։ «Բայերը» Եվրոպայի լիգայում հասավ կիսաեզրափակիչ եւ պարտվեց «Ռոմային» (0:1; 0:0)։

Նախորդ հոդվածըՄոուրինյոն պատրաստ է գլխավորել ՊՍԺ-ն
Հաջորդ հոդվածը«Լիվերպուլը» 7 տարում առաջին անգամ չի խաղա Չեմպիոնների լիգայում