‘ՊՍԺ-ն համաձայն է Նեյմարին փոխանակել «Բարսելոնայի» 2 խաղացողների հետ’

985

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է այս ամռանն ազատվել բրազիլացի հարձակվող Նեյմարից եւ պատրաստ է ընդունել «Բարսելոնայի» առաջարկը, հաղորդում է Cuatro-ն։

Կողմերն արդեն սկսել են բանակցությունները։ Կատալոնական ակումբն առաջարկել է 100 միլիոն եվրո եւ երկու խաղացողների ընտրության հնարավորություն։ «Բարսելոնան» պատրաստ է բաժանվել Ֆիլիպե Կոուտինյոյից, Մալկոմից, Իվան Ռակիտիչից, Նելսոն Սեմեդուից, Ուսման Դեմբելեից։ Սպասվում է, որ ՊՍԺ-ն կընտրի Կոուտինյոյին եւ Դեմբելեին։

Նեյմարը «Բարսելոնայում» խաղացել է 2013-2017 թվականներին եւ ՊՍԺ է տեղափոխվել 222 միլիոն եվրոյով։

Նախորդ հոդվածը‘Մ19 Եվրո-2019. Իսպանիայի հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն’
Հաջորդ հոդվածը‘Բենիտեսի համար փողն ակումբից կարեւոր էր’