ՊՍԺ-ն հայտարարեց Մեսսիի հեռանալու մասին

226

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հայտարարեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիի հեռանալու մասին։ Կողմերը չեն երկարաձգի պայմանագիրը, որն ավարտվում է այս ամիս։

«Երկու մրցաշրջանից հետո Լեո Մեսսիի արկածները Ֆրանսիայի մայրաքաղաքում կավարտվեն այս մրցաշրջանից հետո։ Ակումբը շնորհակալություն է հայտնում «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրին, որը նաեւ երկու չեմպիոնական տիտղոս նվաճեց ՊՍԺ-ում»,- նշվում է փարիզյան ակումբի հաղորդագրությունում։

Ֆրանսիայի առաջնության վերջին տուրում ՊՍԺ-ն կմրցի «Կլերմոնի» հետ։

ՊՍԺ-ն ցանկանում էր երկարաձգել համագործակցությունը Մեսսիի հետ, սակայն մերժում է ստացել:

Նախորդ հոդվածը«Ռեալը» հրաժեշտ տվեց Մարկո Ասենսիոյին
Հաջորդ հոդվածը«Ռեալը» խզեց պայմանագիրը Էդեն Ազարի հետ