‘«ՊՍԺ»-ն հաստատել է, որ Բրանդաոն կոտրել է Մոնտայի քիթն ու Վան Դեր Վիլի ողը(տեսանյութ)’

1163

ՊՍԺ–ն իր պաշտոնական կայքի միջոցով հրապարակել է Լիգա 1–ի երկրորդ տուրի «Բաստիայի» հետ մրցավեճի (2:0) ժամանակ և հետո վնասվածք ստացած ֆուտբոլիստների բուժզննման արդյունքները։

Փարիզցիների կիսապաշտպան Տիագո Մոտան քթի կոտրվածք է ստացել այն բանից հետո, երբ «Բաստիայի» հարձակվող Բրանդաոն հանդերձարան տանող ճանապարհին գլխով հարվածել է նրան։

Բացի այդ, «Բաստիայի» բրազիլացի ֆուտբոլիստը վնասվածք է հասցրել նաև Ֆրանսիայի չեմպիոնների աջ պաշտպան Գրեգորի վան դեր Վիլին, երբ առաջին խաղակեսում ծնկով հարվածել է նրան և կոտրել է վերջինիս ողը։

Այդ խաղի ընթացքում վնասվածք է ստացել նաև Զլատան Իբրահիմովիչը, ում մոտ հայտնաբերվել է ձախ թեք մկանի մասնակի պատռվածք։ Շվեդ ֆուտբոլիստն առաջին խաղակեսում փոխարինում է խնդրել։

Նշվում է, որ այդ խաղացողների վերականգման ժամկետների մասին տեղեկություն կհրապարակվի ավելի ուշ։

Նախորդ հոդվածը‘Հայաստանի քաղաքացին Մոսկվայում կրակել է Թուրքիայի դեսպանատան վրա’
Հաջորդ հոդվածը‘Հայկ Կյուրեղյանին թույլ չեն տալիս տեսակցել’