ՊՍԺ-ն հետաքրքրված է Ռոնալդուի ծառայություններով

517

Ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով, հաղորդում է Le10Sport-ը։

36-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը դժգոհ է մանչեսթերյան ակումբում իր վիճակից եւ ցանկանում է փոխել թիմը։ Ռոնալդուն իր գործակալ Ժորժե Մենդեշի քննարկել է կարիերան շարունակելու տարբերակներ։

ՊՍԺ-ն կքննարկի Ռոնալդուի տրանսֆերը, եթե չկարողանա թիմում պահել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին, որի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Մբապեն մտադիր է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը«Կադիսը» հեռացրեց գլխավոր մարզիչին
Հաջորդ հոդվածըՏիգրան Պասկեւիչյան. Անէացման ճանապարհին. ԱլիքՄեդիա