‘ՊՍԺ-ն մտադիր է ձեռք բերել «Մանչեսթր Յունայթեդի» պաշտպանին’

1340

Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է ձեռք բերել անգլիական «Մանչեսթր Յունայթեդի» պաշտպան Մարկոս Ռոխոյի տրանսֆերը:

Այս մասին տեղեկացնում է «Daily Star»-ը` հղում անելով սեփական աղբյուրներին: 

Փարիզյան ակումբը պատրաստ է արգենտինացի պաշտպանի տրանսֆերի դիմաց «կարմիր սատանաներին» առաջարկել 30 մլն ֆունտ ստերլինգ: 

Հիշեցնենք, որ Ռոխոյի գործող պայմանագրի ժամկետը «Մանչեսթր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մարկո Վերատին կարող է լքել ՊՍԺ-ն: 

Նախորդ հոդվածը‘Ֆեդերերը հաղթել է Ռոտերդամի մրցաշարում’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է դարձել «Չելսի» — «Բարսելոնա» հանդիպման գլխավոր մրցավարի անունը’