ՊՍԺ-ն մտադիր է վաճառել Նեյմարին

298

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել 30-ամյա բրազիլացի հարձակվող Նեյմարին, հաղորդում է Le Parisien-ը։

23-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ երեք տարվա պայմանագիր կնքելուց հետո փարիզյան ակումբը Նեյմարի տրանսֆերը վաճառելու հաշվին հույս ունի նվազեցնել ծախսերը։ Նեյմարը ստանում է շաբաթական մոտ 580 հազար եվրո։ Նրա տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 80-90 միլիոն եվրո։

Ավարտված մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՀայաստանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի աջակցումից
Հաջորդ հոդվածըՄբապե․ Հայտնեցի Մակրոնին իմ որոշման մասին, նա շատ ուրախացավ