‘««ՊՍԺ»-ն Նեյմարի համար պատրաստ է 193 միլիոն վճարել»’

980

Ֆրանսիական «ՊՍԺ»-ն ամառային տրանսֆերային պատուհանի հիմական նպատակն է համարում «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին ձեռք բերելը, գրում է «L’Equipe»-ը։

«Բարսելոնան» չի պատրաստվում վաճառել ֆուտբոլիստին և մտադիր է երկարաձգել նրա պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2018 թվականը, սակայն «ՊՍԺ»-ն պատրաստ է բրազիլացի ֆուտբոլիստի համար վճարել պահանջվող 193 միլիոն եվրո հրաժարագինը։ Գումարը պետք է վճարվի մի քանի տարվա ընթացքում, այնպես որ դա փարիզյան ակումբին ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրների առաջ չի կանգնեցնի։

Բացի այդ, ֆրանսիական ակումբը մտադիր են Նեյմարին տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել, ինչը 5 միլիոնով գերազանցում է «ՊՍԺ»-ից հեռանալ պատրաստվող Զլատան Իբրահիմովիչի աշխատավարձը։ Նեյմարն այս մրցաշրջանում «Բարսելոնայում» ստանում է 14,5 միլիոն եվրո։

Ինչպես ասել է Նեյմարի գործակալ Վագներ Ռիբեյրոն, բրազիլացի ֆուտբոլիստին շատ է դուր գալիս Փարիզը։

Նախորդ հոդվածը‘Անչելոտի. «Զիդանը փոխեց ֆուտբոլի նկատմամբ հայացքներս»’
Հաջորդ հոդվածը‘Դել Բոսկեն՝ Կասիլյասի և դե Խեայի մասին. Եթե անգամ որոշում կայացրած լինեի՝ չէի ասի’