‘ՊՍԺ-ն պատրաստ է պայմանագիր առաջարկել Լուչեսկուին’

877

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, ում պայմանագիրը «հանքափորների» հետ լրանում է այս ամռանը, հայտնվել է ՊՍԺ-ի հետաքրքրությունների տեսադաշտում, պնդում է SportMediaset-ը։

Փարիզցիները պատրաստ են ռումինացի մասնագետին առաջարկել քառամյա պայմանագիր՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով։ 

ՊՍԺ-ի ներկայիս գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին բազմիցս հայտարարել է, որ կուզենար շարունակել այժմյան աշխատանքը, սակայն ֆրանսիական ակումբի ղեկավարությունը հակված է այլ տարբերակի։

Armsport.am

Նախորդ հոդվածը‘ՍԴ-ն հայցը մերժում է նույն կերպ, ինչ Թուրքիան՝ Հայոց ցեղասպանությունը.Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել ԵՄ-ի քննադատությանն արժանացած սահմանադրական փոփոխությունների փաթեթին’