‘ՊՍԺ-ն պատրաստ է Ռոնալդուին վճարել տարեկան 18 միլիոն եվրո’

886

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է մոտ ժամանակներս իր թիմ բերել Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին, որի համար պատրաստ է պորտուգալացուն պայմանագիր առաջարկել տարեկան 18 միլիոն եվրո աշխատավարձով, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուի եււ «Ռեալի» ղեկավարության միջեւ կան որոշ տարաձայնություններ, որոնց մասին պարբերաբար արտահոսք է լինում լրատվամիջոցներում:

Իսպանական մամուլը գտնում է, որ Ռոնալդուն դժգոհ է իր աշխատավարձից, որը կազմում է տարեկան 10 միլիոն եվրո եւ պահանջում է էականորեն ավելացնել այն: Իր հերթին «Ռեալի» ղեկավարությունը դժվար համաձայնվի Ռոնալդու աշխատավարձը բարձրացնել մինչեւ 18 միլիոն եվրո, ինչը պատրաստ է անել ՊՍԺ-ն:

Նախորդ հոդվածը‘2013-ին Չինաստանն ու Ռուսաստանը Angry Birds զվարճանքի գոտի կունենան ‘
Հաջորդ հոդվածը‘Հակաիրանյան նախաձեռնություններում Իսրայելը փորձում է ձեռք բերել Ֆրանսիայի օգնությունը ‘