‘ՊՍԺ-ն պատրաստ է 10 միլիոն ֆունտ վճարել Վիլաշ-Բոաշի համար’

717

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշին առաջարկել է գլխավորել իրենց թիմը:

Ֆրանսիական ակումբը պատրաստ է պորտուգալացի մասնագետի համար «Տոտենհեմին» 10 միլիոն ֆունտ փոխհատուցում վճարել, ինչպես նախատեսված է պայմանագրով:

Վիլաշ-Բոաշը այժմ արձակուրդում է գտնվել եւ դեռեւս կապ չի հաստատել ՊՍԺ-ի ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

Վիլաշ-Բոաշը «Տոտենհեմը» գլխավորել է 2012թ. ամռանը: Նրա ղեկավարությամբ ակումբը Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 2012/13 առաջնությունում զբաղեցրեց 5-րդ տեղը:

Նախորդ հոդվածը‘Սամվել Լֆիկ Ալեքսանյանը էթիկայի կանոնները չի՞ խախտել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նոր սեքս-սկանդալ Իսրայելի բանակում (տեսանյութ)’