‘«ՊՍԺ»-ն տրանսֆերների համար 300 մլն եվրո կհատկացնի’

799

«L’Equipe»-ն հաղորդում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Պարի Սեն Ժերմենը» մտադիր է 300 մլն եվրո ծախսել:

Աշխարհի 10 ամենահարուստ ակումբների թվում ընդգրկված «ՊՍԺ»-ի համար 2016-17թթ. մրցաշրջանի գլխավոր նպատակը լինելու է հաղթանակը Չեմպիոնների լիգայում: Ակումբի ղեկավարությունը մտածում է առաջնային ուժեղացնել հարձակման գիծը, քանի որ թիմի գլխավոր ռմբարկու Զլատան Իբրահիմովիչի գործող պայմանագիրը լրանալու է հենց ամռանը:

Ըստ վերոնշյալ աղբյուրի, «ՊՍԺ»-ն փորձելու է բանակցել Նեյմարի, Կրիշտիանու Ռոնալդուի և Ռոբերտ Լևանդովսկու հետ: Վերջինիս համար փարիզյան ակումբն արդեն առաջարկել է 100 մլն եվրո: Նշենք նաև, որ ավելի վաղ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր՝ զարմացած չէ, որ «ՊՍԺ»-ն հետաքրքրված է Ռոնալդուի ծառայություններով:

Նախորդ հոդվածը‘ՄԻԵԴ. Հունգարիան ու Ադրբեջանը պատասխանատու են Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու համաներման համար’
Հաջորդ հոդվածը‘Արազ Օզբիլիսը միացել է «Ռայո Վալյեկանոյին» ‘