ՊՍԺ-ն ցանկանում է հրավիրել Ռոբերտո Մանչինիին

193

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն փոխարինող է փնտրում ֆրանսիացի գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեին, որի աշխատանքից եւ արդյունքներից գոհ չէ։ Փարիզյան ակումբը դիտարկում է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի տարբերակը, հաղորդում է իտալական Il Messaggero-ն։

Իտալացի մասնագետը դեմ չէ ակումբային ֆուտբոլ վերադառնալուն եւ կքննարկի առաջարկը։

58-ամյա մասնագետը գլխավորել է իտալական «Ֆիորենտինան», «Լացիոն», «Ինտերը», անգլիական «Մանչեսթեր Սիթին», թուրքական «Գալաթասարայը», ռուսական «Զենիթը»։

Իտալիայի հավաքականը Մանչինիի գլխավորությամբ դարձել է Եվրոպայի չեմպիոն։ «Ինտերի» հետ նա դարձել է Իտալիայի եռակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր, «Մանչեսթեր Սիթիի» հետ նվաճել է Անգլիայի չեմպիոնի, գավաթակրի եւ սուպերգավաթակրի տիտղոսները։

Նախորդ հոդվածըԻտալիայի առաջնություն․ Ամսվա լավագույն մարզիչը
Հաջորդ հոդվածըՊՍԺ-ն Ռեշֆորդին առաջարկել է շաբաթական 400 հազար ֆունտ ստերլինգ