ՊՍԺ-ն 10-րդ անգամ հռչակվեց Ֆրանսիայի չեմպիոն (տեսանյութ)

366

ՊՍԺ-ն 10-րդ անգամ նվաճեց Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը 34-րդ տուրում ընդունեց «Լանսին» եւ հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին՝ 1։1։

68-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Նեյմարի փոխանցումից հետո աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ 88-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Լանսի» ֆրանսիացի հարձակվող Կորենտեն Ժանը։ Հյուրերը 57-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով։

ՊՍԺ-ն 78 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 16 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Մարսելից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ Առաջնության ավարտին մնացել է 4 տուր։

Ֆրանսիայի առաջնություն, 34-րդ տուր

ՊՍԺ — «Լանս»՝ 1։1 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 68 — Կորենտեն Ժան, 88

Հեռացում՝ Կեւին Դանսո («Լանս»), 57, երկրորդ դեղին քարտ

Նախորդ հոդվածըԱշոտ Սարգսյան. Պատերազմը եւ դրա պատասխանատուները՝ փաստերով- մաս 3
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» պարտվեց, «Ռեալը» գործնականում ապահովեց տիտղոսը (տեսանյութ)