‘ՊՍԺ-ում մեծ կոնֆլիկտ է հասունանում թիմի խաղացողների միջև’

973

ՊՍԺ-ում մեծ կոնֆլիկտ է հասունանում թիմի խաղացողների միջև: Այս մասին տեղեկացնում է L’equipe-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբի պաշտպան Մարկո Վերատին Instagram-ում հավանել է մի գրառում, որը վիրավորական արտահայտություններ է պարունակել թիմի դարպասապահներ Ալֆոնս Արեոլայի և Կևին Տրապի հասցեին: Հաղորդվում է, որ դրանից հետո թիմակիցների միջև հարաբերությունները լարվել են:

Հավելենք, որ վերջին շրջանում խոսակցություններ էին պտտվում, որ թիմում կոնֆլիկտ ունեն նաև Նեյմարը և Կիլիան Մբապեն: 

Նախորդ հոդվածը‘Ընտանեկան բռնության դեպքերի առթիվ ՔԿ վարույթում 2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 331 քրեական գործ’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլ»-ի կիսապաշտպանը հնարավոր է տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»’