‘Պրահայում ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը’

988

Չեխիայի մայրաքաղաքում կիրակի օրը զանգվածային ցույց է տեղի ուենցել՝ վարչապետ Անդրել Բաբիշի հրաժարականի պահանջով:

Հանրահավաքին, կազմակերպիչների տվյալներով՝ մասնակցել է 250 հազար մարդ: Ոստիկանության հաղորդած տվյալների համաձայն՝ մասնակիցների թիվը եղել է 200 հազար:

Հանրահավաքը շարունակվել է մի քանի ժամ և ավարտվել առանց միջադեպերի: Օգնության կարիք են ունեցել մի քանի ցուցարարներ, որոնց ինքնազգացողությունը վատացել է շոգ եղանակի պատճառով:

Ավելի վաղ երկրի ավելի քան 400 հազար բնակիչներ ստորագրել են հանրագիր, որով Բաբիշին կոչ են արել հրաժարական տալ վարչապետի պաշտոնից: Նրան կասկածում են Եվրամիության սուբսիդիաների հետ կապված խարդախությունների մեջ, որոնք տրամադրվել են նախկինում իրեն պատկանող ընկերություններին:

Նախկին կոմունիստ Անդրեյ Բաբիշը Չեխիայի մեծահարուստների ցուցակում երկրորդն է: Նա հերքում է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը’
Հաջորդ հոդվածը‘Չավին երազում է «Բարսելոնա» վերադառնալու մասին’