‘Պրեմիերա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’

811

Պրեմիերայի հերթական տուրում առավել հետաքրքրություն են ներկայացնում  «Էյբար»-«Ռեալ» Մադրիդ, «Բարսելոնա»-«Սևիլիա» և «Լևանտե»-«Վալենսիա» դիմակայությունները: Այս հանդիպումները խոստանում են լինել բավական դիտարժան:

«Էյբար»-«Ռեալ» Մադրիդ

Նոյեմբերի 22, ժամը՝ 21.00, Էյբար «Իպուրուա»

Մրցավար՝ Ֆերնանդես Բորբալան

Մադրիդի «Ռեալը» իր հերթական հանդիպումը կանցկացնի Էյբարում: Եվ այս հանդիպումը միայն մեկ ինտրիգ ունի. ինչպե՞ս մադրիդցիները կհաղթահարեն այն դժվարությունները, որոնք ամեն անգամ ծագում  են ֆուտբոլիստների՝ հավաքականներում հանդես գալուց հետո: Սովորաբար, իսպանական գրանդ ակումբներում հիմնական խաղացողների մեկնումը լուրջ ադեցություն է ունենենում, որից հետո դժվարություններ են ծագում երկրի առաջնության խաղերում:

Ի դեպ, ենթադրում ենք, որ այսպիսի մանրուքները ոչ մի կերպ չեն կարող խանգարել Կառլո Անչելոտիի թիմին: «Սերուցքայինները» շատ մեծ թափ են հավաքել, որը հեշտությամբ կպահպանեն պահեստային ֆուտբոլիստները: Նրանց ներուժը կբարավավարի, որպեսզի լուծեն շատ համեստ բասկյան թիմի հարցերը:

Եվ այս խոսել Մոդրիչի վնասվածքի մասին նույնիսկ անհարմար է: Այս խաղում դա բոլորովին խնդիր չէ: Ամեն դեպքում, այս հակառակորդների խաղամակարդակն այնքան տարբեր է, որ նույնիսկ հարկ չկա այդ մասին խոսելու: Ժամանակակից աշխարհի մարզական հարուստ ակումբներից մեկը հյուր է գնում մի կոլեկտիվի, որի բյուջեն հազիվ հասնում է նվազագույնի:Պրեմիերայի առավել ծայրահեղ կողմեր ուղղակի անհնար է պատկերացնել:

Սակայն, այնուհանդերձ, ֆուտբոլ խաղում են  ոչ թե դրամի պարկերը, այլ ֆուտբոլիստները: Այդ իսկ պատճառով, միշտ էլ կարելի է սենսիացիայի սպասել: Եթե նույնիսկ այդ հավանականությունը հավասար է զրոյի: 

«Բարսելոնա»-«Սևիլիա»

Նոյեմբերի 22, ժամը՝ 23.00, «Կամպ Նոու» մարզադաշտ

«Բարսելոնայի» վերջին հանդիպումները հիմնավորապես հաստատեցին այն իրողությունը, որ կատալոնացիներն ապրում են ոչ այնքան լավ ժամանակներ: Նույնիսկ «Ալմերիա»-ի հետ արտագնա հանդիպումը շատ ծանր ու դժվար տրվեց Լուիս Էնրիկեի աներին: Չէ՞ որ մինչև վերջին ժամանակները թվում էր, թե վերոնշյալ երկու թիմերի հանդիպումներում ոչ մի ինտրիգ չի կարող լինել: Իսկ հիմա նույնիսկ չենք համարձակվում ասել, թե ինչպես կարող է «Բարսելոնան» հաղթել «Սևիլիային», ի՞նչ ճանապարհով:

Ի դեպ, անդալուզացիները ևս վերջին հանդիպումներում այնքան էլ չեն տպավորում: Այդ մասին են ասում թե՛ պարտությունը Բիլբաոյում, թե՛ սեփական դաշտում կնքած ոչ ոքին համեստ «Լևանտեի» հետ այն դեպքում, երբ բոլորը վստահ էին Էմերիի թիմի հաղթանակում: Սակայն, պետք է ենթադրել, որ հավաքականների հանդիպումներով պայմանավորված դադարի ժամանակ, բասկ մարզիչը բոլորին, ինչպես հարկն է, դաս է տվել, և առաջիկա հանդիպմանը սևիլյացիները կլինեն ավելի թարմ և մոտիվացված: Չէ՞ որ ամենադժվարը ֆուտբոլիստներին առաջին հորիզոնականում տեղ զբաղեցնելու բաց թողած հնարավորությունից հետո առաջացած հոգեբանական անկումից հանելն է: Թիմը, ինչպես պարզվեց, պատրաստ չէր հաղթանակի, որի արդյունքում էլ սայթաքեց: Այս ամենը շտկելու ուղղությամբ Էմերիի կատարած աշխատանքին ականատես կլինենք այսоր «Կամպ Նոու» մարզադաշտում:

Այս հակամարտության հաջորդ ինտրիգը կլինի Ռակիտիչի հայտնվելը մարզադաշտում: Այս ֆուտբոլիստը առաջին անգամ կխաղա իր նախկին թիմի դեմ: Իհարկե, եթե այս հանդիպումը տեղի ունենար «Ռամոն Սանչես Փիսխուան»-ում, երկրպագուների արձագանքը շատ ավելի հզոր կլիներ: Սակայն «Կամպ Նոու» մարզադաշտում Իվանին ոչինչ չի սպառնում: Միևնույն ժամանակ շատ հետաքրքրական է, թե ինչպես իրենց կպահեն  «Սևիլիայի» կազմում հանդես եկող «Բարսելոնայի» սաները: Դենիս Սուարեսն ու Ժերար Դելաֆեուն հավանաբար խաղային ժամանակ կստանան և նրանց խաղը «Կամպ Նոու»-ում, անշուշտ, մեծ նշանակություն կունենա ֆուտբոլիստների առաջընթացի գործում:  Չէ՞ որ, եթե այս խաղացողները տպավորիչ ֆուտբոլ ցույց տան, ապա «Բարսելոնայի» ղեկավարությունը կարող է այլ աչքով նայել իրենց նախկին սաներին:Ի վերջո,նրանք երկուսն էլ վարձավճարով են հանդես գալիս:

Ինչ վերաբերում է մյուս խաղացողներին, ապա «Բարսելոնան» դժվարին կացության մեջ է: Դեռևս վնասվածքից հետո վերականգնվում է Մաթյոն և, ըստ ամենայնի, նա չի մասնակցի այս  հանդիպմանը: Նրա փոխարեն պաշտպանության կենտրոնը հավանաբար կզբաղեցնի Մասկերանոն: Թեև Ինյեստան արդեն մարզվում է ընդհանուր խմբում, այնուհանդերձ , նա դեռևս չի կարող 90 րոպե դաշտում գտնվել: Ուրեմն նորից դաշտ դուրս կգա Չավին, ում այդպես էլ թույլ չեն տալիս գումար վաստակել արտասահմանյան այլ ակումբներում:

Այս հաշվետու խաղի ֆավորիտը, իհարկե, շարունակում է մնալ «Բարսելոնան», սակայն ոչինչ բացառել չի կարելի:

«Լևանտե»-«Վալենսիա»

Նեյեմբերի  23, Վալենսիա «Սյուդադ դե Վալենսիա»

Մրցավար՝ Վիկանդի Գարիդո

Վալենսյան այս դերբիին նախորդել է իսկական պայքար այս երկու թիմերի միջև: «Վալենսիայի» ներկայացուցիչների կարծիքով, «Լևանտեն» տոմսերի արժեքը չափից շատ է բարձրացրել, ինչի մասին էլ բարձրաձայնել է: Դեռ ավելին, «Լոս Չեսի» ղեկավարությունը որպես բողոք հայտարարել է այն մասին, որ հրաժարվում է հանդիպման ժամանակ ներկա  լինել նախագահական օթյակում, որ Իսպանիայի համար եզակի երևույթ է:

Ամեն դեպքում այս վերջին որոշումը փոխվել է, սակայն «Լևանտեի» սամանած գները այդպես էլ մնացել նույնը: Բարեբախտաբար, «Վալենսիայի» ղեկավարությունը համաձայնել է վճարել իր երկրպագուների տոմսերի արժեքի կեսը:

Ինչ վերաբերում է մարզական հակամարտությանը, այստեղ հյուրերի հնարավորությունն ավելի մեծ է: Այո, ֆուտբոլիստները կարող են անդարդար խոսել այն մասին, որ դերբիում չկան ֆավորիտներ և չեն էլ կարող լինել: Սակայն, մի թեթև հայացք գցելով այդ թիմերի կազմերի վրա, կարող ենք որոշակի եզրահանգումներ կատարել:

Բնականաբար, «Վալենսիան» ավելի ուժեղ է, և հենց նրանք պետք է հաղթեն այս հակամարտությունում: Այլ հարց է, որ թիմին քաջություն է պետք, առանց որի «Վալենսիան» այնքան էլ ուժեղ չէ; Հենց դա էլ ցույց տվեց «Ատլետիկի» հետ հերթական հանդիպումը: Բասկերը շատ գրագետ կազմակերպեցին իրենց պաշտպանությունը և թույլ չտվեցին հակառակորդի հարձակվող ֆուտբոլիստներին իրենց անհագստացնել: Նունուն պետք է իր սաներին տրամադրի հաղթական խաղի հասնելուն:

Կադրային հարցերին անդրադռնալով, կարելի է նշել Հիլի հայտնվելը մեկնարկային կազմում: Դա պայմանավորված է նրանով, որ շատ ֆուտբոլիստներ զբաղված են եղել իրենց հավաքականներում, և հոգնածությունն իր գործն արել է: Կարլեսը կարող է զբաղեցնել ցանկացած դիրք կիսապաշտպանությունում՝ թե եզրերում, թե կենտրոնում: Եվ դա «Վալենսիայի» համար այսօրվա դրությամբ շատ կարևոր է:

Մյուս կադրային խնդիրները վերջնապանապես կպարզվեն անմիջապես խաղից առաջ: Իսկ այս պահին հայտնի է միայն, որ Պերեխոն մոտ է վերականգնվելուն, իսկ Ալկասերը հավաքականից վերադարձել է թեթև վնասվածքով: Այդ իսկ պատճառով Նունուն պետք է լուրջ որոշումներ ընդունի դերբիի նախաշեմին:

 

Նախորդ հոդվածը‘«Բորուսիա»-ն և «Գալաթասարայ»-ը կտուգանվեն’
Հաջորդ հոդվածը‘Տորես. ««Միլան» եմ տեղափոխվել` գոլեր խփելու համար»’