‘Պրեմիերա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել ‘

937

Այս հանգստյան օրերին իսպանական առաջնությունը լի  է անչափ կարևոր ու դիտարժան հանդիպումներով: Իսկական ֆուտբոլային տոն է սպասվում: Եվ այսպես՝ մենք առանձնացրել ենք առանձահատուկ կարևորություն ունեցող մադրիդյան դերբին («Ատլետիկո» Մադրիդ-«Ռեալ» Մադրիդ), ինչպես նաև «Էսանիոլ»-«Վալենսիա» և «Ատլետիկ»-«Բարսելոնա» դիմակայությունները:

«Ատլետիկո» Մադրիդ-«Ռեալ» Մադրիդ

Փետրվարի 7, շաբաթ՝ 19:00, ժամը՝ ,«Վինսենտե Կալդերոն» 

 

Իհարկե, շատ դժվար է ասել, թե որ թիմը կհաղթի: Պետք է հիշել, որ նախևառաջ հանիպումը «Վինսետե Կալդերոն» մարզադաշտում է և հետո էլ՝ վերջին ժամանակներս «Ռեալը» «Ատլետիկոյի» հետ հանդիպումներում չի տպավորում: Այդ իսկ պատճառով ամենահավանականն այն է, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն:

«Ամեն ինչ շատ ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ»: Ցանկացած մադրիդիդստի մեջ «Սևիլիայի» հետ հանդիպումը շատ ծանր հետք թողեց, թեև այն հանգամանքին, որ «Ռեալը» հաղթեց: Սկզբից բոլորը հոգոց հանեցին, երբ վնասվածք ստացավ Ռամոսը: Դա դեռ քիչ էր, խաղից դուրս եկավ Խամեսը՝ կրկին վնասվածքի պատճառով, իսկ խաղավարտին մոտ երկրորդ դեղին քարտը ստացավ Մարսելոն: Հիմա «արքայական ակումբում» իրադրությունն այսպիսին է. հանդիպմանը չեն կարող մասնակցել Պեպեն, Ռամոսը, Մարսելոն՝ երեք հիմնական պաշտպանները: Իսկ հիմա ներկայացնենք փաստերով՝ աջ եզրում կարծես թե ամեն ինչ պարզ է ու հասկանալի (Կարվախալը պատրաստ է խաղալու, այստեղ կա նաև Արբելոան): Աջ կենտրոնը (Պեպեի տեղը) կզբաղեցնի Ռաֆայել Վարանը: Սկզբունքորեն կարելի է ասել, որ այս ֆրանսիացին լավ խաղ է ցուցադրում, որն ակնհայտ երևում էր «Բարսելոնայի» հետ գավաթի խաղում: Ձախ կենտրոնում Ռամոսի բացակայությամբ հավանաբար կխաղա Նաչո Ֆերնանդեսը: Ահս այստեղ է, որ գործերը վատ կարող են դասավորվել: Նախ այն բանի համար, որ Ռամոսին դժվար է փոխարինել և  հետո էլ ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես կանդրադառնա այս ֆուտբոլիստի վրա «Վիսենտե Կալդերոնի» ճնշումը: Աջ եզրում նույնպես ամեն ինչ այնքան կայուն չէ.  չի կարող խաղալ  Մարսելոն՝ այս դիրքի առաջատարը: Սա շատ մեծ կորուստ է ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակման համար: Այստեղ նրան կարող է փոխարինել Կոենտրաուն, սակայն, առաջին հերթին, հնարավոր է, որ այս ֆուտբոլիստը վնասվածքից հետո դեռ ամբողջովին չի վերականգնվել: Ի հակակշիռ այս ամենի՝ նշենք, որ «Ատլետիկոյի» խաղացող Գրիզմանը հիանալի մարզավիճակում է, կա նաև Մանջուկիչը: Ամեն դեպքում, պետք է նշել, որ «Ատլետիկոն» կարողանում է գոլեր խփել: 

Իսկ հիմա, «Ռեալի» հարձակվողների մասին. կրկին կազմ ու պատրաստ է  թիմի գլխավոր մեխանիզմը, հարձակվողական տրիոն՝ Ռոնալդո, Բենզեմա, Բեյլ: Հիմա արդեն Անչելոտին կարող է հրաժարվել 4-4-2 տակտիկական կառուցվածքից և խաղալ 4-3-3-ով: Այստեղ դժվար, թե մեծ ազդեցություն ունենա Խամեսի բացակայությունը: Կիսպաշտպանությունում կարող ենք տեսնել Խեդիրա-Կրոս-Իսկո եռյակին: Հնարավոր է նաև Իլյարամենդիի ներկայությունը:  Մի խոսքով, մադրիդյան այս դերբին խոստանում է ֆուտբոլասերներին լարված, գրավիչ ու կենաց ու մահու պայքար: 

«Էսպանիոլ»«Վալենսիա»

Փետրվարի 8, ժամը՝22:00, Բարսելոնա, «Կորնելյա Էլ Պրատ» մարզադաշտ,

Մրցավար՝ Մալերո Լոպես

«Էսպանիոլից» կրած պարտությունը «Վալենսիայի» համար լուրջ հարված էր: Խոսքը, անշուշտ, լևանտեյցիների Արքայական գավաթի համար պայքարից դուրս մնալու մասին է: Եվ հիմա Նունուի թիմը պետք է ուղղակի վերժխնդիր լինի  իր հակառակորդից:  Սակայն, ճշմարտությունն այն է, որ արտագնա խաղում այդպիսի զարգացումների հնարավորությունը որոշակի կասկածներ է հարուցում:.

Վալենսիացիներին հակառակորդի դաշտում հանդիպումները միշտ էլ շատ դժվար է տրվում: Եթե «Մեստալյեում»  երկրպագուները իրենց սիրելի թիմին առաջ են մղում և ոգևորում են, ապա օտար դաշտում նրանք այդպիսի առավելություն չունեն: Մեկ շաբաթ առաջ թիմը Մալագայում շատ դժգույն խաղ ցուցադրեց և արդարցիորեն զիջեց հաղթանակը:.

«Էսպանիոլի» հետ խաղում «Վալենսիան» խաղադաշտ դուրս կգա առանց Оտամենդիի, քանի որ վերջինս դեղին քարտերի քանակը անթույլատրելիին է հասցրել: Այս հանգամանքը, բնականաբար, ոչ մի լավատեսություն չի հաղորդում թիմի երկրպագուներին:

«Էսպանիոլը» նույնպես նախորդ խաղափուլում պարտություն է կրել: Սակայն դա ավելի արժանապատիվ պարտություն էր: Բարսելոնացիները տասը հոգով կարողանում էին դիմադրել «Սևիլիային» և միայն խաղավարտին մոտ Կառլոս Բակայի կատարած արդյունավետ հարվածը թույլ չտվեց թիմին մեկ միավոր վաստակել:Երևում է, որ մարզիչ Սերխիո Գոնսալեսը հիանալի աշխատանք է կատարել:

«Ատլետիկ»«Բարսելոնա»

Փետրվարի 8, կիրակի, ժամը՝24:00, Բիլբաո, «Սան Մամես»

Մրցավար՝ Մաթեու Լաոս

Միայն մադրիդյան դերբիով հետաքրքիր ու սպասված հանդիպումներն այս խաղափուլում չեն ավարտվում: Շատ ուշագրավ դիմակայություն տեղի կունենա Բիլբաոյում, որտեղ տեղի թիմը կյուրընկալի «Բարսելոնային»:.

Գուցե շատերին չհետաքրքրի այնպիսի մի հանդիպում, որտեղ թիմերից մեկը 11-րդ հորիզոնականում է: Սակայն իսպանական ֆուտբոլի ցանկացած երկրպագուի հայտնի է, որ այս  դիմակայությունը նույնպես անվանվում է «Էլ կլասիկո» և առաջացնում է անչափ մեծ է հետաքրքրություն: Նույնիսկ այն դեպքում, երբ «Ատլետիկոյի» հաջողության հասնելու հնարավորությունը շատ փոքր է:

Անցած խաղափուլում բասկերին հաջողվեց բեկել անհաջողությունների շարքը և երկար սպասված հաղթանակ տոնել: Իհարկե, հաղթել «Սյուտատ դե Վալենսիա» մարզադաշտում այնքան էլ բարդ խնդիր չէր, սակայն Էռնեստո Վալվերդեի թիմի համար դա շատ կարևորը էր:

«Բարսլոնայի» հետ խաղում տղաները կներդնեն իրենց բոլոր ուժերը,  ջանք ու եռանդ չեն խնայի արդյունքի հասնելու համար: Այսպիսի մոտեցումը, իհարկե, ֆուտբոլասերին կպարգևի հետաքրքրիր ու դիտարժան  ֆուտբոլ:

Հակառակորդները կադրային առանձնահատուկ խնդիրներ չունեն: Բոլոր հիմնական կատարողները կազմ ու պատրաստ են այս մենամարտին մասնակցելու համար: Իսկ «Բարսելոնան»խաղադաշտ դուրս կգա իր ամենամարտական կազմով:

Նախորդ հոդվածը‘Պատգամավորները ընդգծել են, որ «նման իրավիճակներում» պետք է օրենքի շրջանակներում գործել. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալի»` «Ատլետիկոյի» հետ խաղերում խփած լավագույն գոլերը (տեսանյութ)’