‘Պրեմիերա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’

1224

Այս հանգստյան oրերին իսպանական Պրեմիերան ֆուտբոլառատ է: Ներկայացնում ենք մրցափուլի առավել կարևոր նշանակություն ունեցող հանդիպումները: Եվ այսպես՝ կատալոնական «Բարսելոնան» կհանդիպի «Մալագային», «Ռեալ Սոսյեդադը»՝ «Սևիլիային», իսկ Մադրիդի «Ռեալը» արտագնա հանդիպում կանցկացնի «Էլչեի» հետ:

 

«Բարսելոնա»-«Մալագա»

Փետրվարի 21, շաբաթ, ժամը՝ 19:00, «Կամպ Նոու», Բարսելոնա

Մրցավար՝ Մարտինես Մունուերա

«Մալագան» Բարսելոնա կժամանի բավական կրճատված կազմով: Մալագացիների համար Ամրաբատայի որակազրկումը հսկայական կորուստ է: Առանց այս ճաղատ մարակոնացի ֆուտբոլիստի Խաբի Գարսիայի թիմը զգալիորեն կորցնում է  հարձակման գծի բազմակողմանիությունը: Սակայն, «Բարսելոնայի» հետ խաղում հազիվ թե  հարձակումն այդքան  պետք գա: Միաժամանակ, պետք է ասենք, որ  մրցաշրջանի առաջին կեսում տեղի ունեցած՝ այս նույն թիմերի հանդիպման ժամանակ «Մալագան» պարզորոշ կերպով ցույց տվեց, որ կարողանում է խաղալ պաշտպանողական ոճի ֆուտբոլ և արժանիորեն վաստակել ոչ ոքի հաշիվը:

 

Հավանաբար, այս անգամ էլ Բարսելոնա այցի ժամանակ «Մալագայի» մարզիչը նմանատիպ ծրագիր է նախատեսել: «Կամպ Նոու»-ում առաջ գնալը, անկասկած, արդյունավետ չի լինի, և այդ իսկ ատճառով Խաբի Գարիսիան իր գրեթե բոլոր ֆուտբոլիստներին պաշտպանությունում կխաղացնի, իսկ արագ հակագրոհներում իրենց դերը կկատարեն արագաշարժ հարձակվողները: Եթե թիմի բախտը բերի, ապա այսպիսի տակտիկան կարող է հաջողություն ունենալ:

Մյուս կողմից էլ, տանտերերի՝ հաջողության հասնելու հնարավորությունները բավականաչափ մեծ են, և այդ մասին խոսելը նույնիսկ հարմար էլ չէ: Միաժամանակ, ֆուտբոլում ամեն ինչ էլ հնարավոր է: 

«Ռեալ Սոսյեդադ»-«Սևիլիա»

Փետրվարի 22, կիրակի, ժամը՝ 15:00, Սան Սեբաստիան, «Անոետա»

Մրցավար՝ Տեյշեյրա  Վիտյենես

Ընթացիկ մրցափուլի կենտրոնական հանդիպումը հավանաբար կլինի այն, որը տեղի կունենա Սան Սեբաստիանում: Տեղի  «Ռեալ Սոսյեդադին» կայցելի «Սևիլիան»: Եթե անցած  մրցաշրջանում այս թիմերը պայքար էին մղում գրեթե նույն հարթությունում, ապա այսоր նման բան չենք կարող ասել: Ներկայում սան-սեբաստիանյան թիմն ընդհանրապես ոչ մի պայքար չի մղում և գտնվում է մրցաշարային աղյուսակի ստորին հորիզոնականներում: Դեռ լավ է, որ թիմն անդունդից բավական հեռու է: Հակառակ դեպքում իրադրությունը շատ տխուր կլիներ:

 Ի դեպ, նման համեստ արդյունքը բոլորովին էլ չի խանգարում այս թիմին բավականաչափ լրջորեն  տրամադրվել հեղինակավոր հակառակորդների հետ հանդիպումներում: «Անոետեից »առանց միավորների են հեռացել իսպանական գլխավոր ֆավորիտները: Նույնիսկ «Վալենսիան», ով այսоր հավակնում է բարձր հորիզոնականներ զբաղեցնելուն, կարողացավ այստեղից միյան մեկ միավոր տանել: Այն էլ՝ բախտի բերմամբ: Անչափ հետաքրքիր է, թե այս իրադրությունում ինչ հնարավորություններ կունենա «Սևիլիան»:

Ունայի Էմերիի սաներըկարծես, թե կարողացել են վերականգնվել «Խետաֆեից» կրած պարտությունից հետո՝ վստահորեն հաղթելով «Կորդոբային»: Սակայն, պետք է նշել, որ անդալուզացիները դեռ բավական աշխատանք ունեն կատարելու: Առաջին հերթին Սան Սեբաստիանից պետք է ձեռք բերեն առավելագույն միավորներ, որը այնքան էլ հեշտ խնդիր չէ: Հատկապես ունեցած կադրային խնդիրների համատեքստում:.

Ինչ վերաբերվում է «Ռեալ Սոսյեդադին», այստեղ իրադրությունն ավելի բարդ է: Դևիդ Մոյեսը մարզչի դերում այնքան էլ վստահ հանդես չի գալիս: Դեռևս ակումբի ղեկավարությունն ու երկրպագուները ներում են նրան ցույց տված արդյունքի համար, սակայն այսպիսի ցուցանիշների պահպանման դեպքում շատ շուտով շոտլանդացի մարզիչը կարող է խիստ քննադատության ենթարկվել: Եվ այս իրադրությունը փոխելու համար Մոյեսը մինչև  մրցաշրջանի ավարտը դեռ ժամանակ ունի: Այստեղ շատ կարևոր նշանակություն կունենա նաև «Սևիլիայի» հետ հանդիպումը:

«Էլչե»-«Ռեալ Մադրիդ»

Հունվարի 22, կիրակի, ժամը՝24:00, Էլչե, «Մարտինես Վալերո»

Մրցավար՝ԻգլեսիասՎիլյանուևա

Մադրիդի «Ռեալը» այս մրցափուլում կայցելի Էլչե: Եվ այս այցը «սերուցքայինների» համար այնքան էլ թեթև զբոսանք չի լինի: Բնականաբար, ոչ ոք չի կարող ժխտել, որ  մադրիդյան թիմի մի քանի անգամ բարձր կարգ ունի: Սակայն, հիմա «սերուցքայինները» հեռու են  իրենց լավագույն մարզավիճակից, որն էլ ինտրիգ է առաջացնում թիմի մասնակցությամբ գրեթե  բոլոր հանդիպումներում:

Առանձին պետք է անդրադառնալ Ռոնալդուի գործողություններին: Հիմա շատերն են ուզում հասկանալ, թե ինչը դարձավ պորտուգալացու հիանալի մարզավիճակի անկման պատճառ: Մեկն ասում է, թե հերթական «Ոսկե գնդակի» նվաճումը, մյուսը՝ Իրինա Շեյկից բաժանումը և այդպես շարունակ:  Ինչ էլ որ լինի, դա սպորտի հետ այնքան էլ առնչություն չունի: Գելզենկիրխենում Ռոնալդուն կարոացավ արդյունավետ հարված կատարել, սակայն պորտուգալացու ճգնաժամային շրջանի ավարտի մասին խոսելը դեռևս շուտ է: Նա պետք է շարունակի ցույց տալ իր բարձրակարգությունը և կարողանա գոլերի հեղինակ դառնալ:

Ի դեպ, «Ռեալը» միայն Ռոնալդուն չէ: Այդ նույն Բեյլը, Բենզեման և մյուսները կարող են հաղթել եվրոպական ցանկացած թիմի: Էլ չենք խոսում «էլչեի» մասին, որը միայն վերջերս է դուրս պրծել մրցաշարային անդունդից: Հիմա Ֆրան Էսկրիբայի սաներին 18-րդ հորիզոնականից 4 միավոր է բաժանում: Եվ որպեսզի թիմը կրկին չհայտնվի անդունդում, նրան միայն հաղթանակ է պետք:

Նախորդ հոդվածը‘Վան Գալ. «Եթե նայենք վերջին 19-20 հանդիպումների արդյունքներին, ապա մենք Անգլիայի առաջնության լավագույն ակումբն ենք»’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Կամիլ Լըմոնյեի «Տղամարդու սերը»’