‘ Պրեմիերա. Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

1148

Իսպանական Լա լիգայի հերթական մրցափուլի հանդիպումներից առանձնացրել ենք «Ատլետիկ»-«ՌեալՄադրիդ»,  «Բարսելոնա»-«Ռայո Վալեկանո» և «Ատլետիկո»-«Վալենսիա» դիմակայությունները; Ներկայացնում ենք այս հանդիպումների համառոտ տեսությունները: 

«Ատլետիկ»-«Ռեալ Մադրիդ»

Մարտի 7, շաբաթ,ժամը՝ 21:00, Բիլբաո, «Սան Մամես»

Մրցավար՝ Ունդիանո Մալենկո

Եթե չլիներ մրցաշարային աղյուսակի երրորդ տեղի հավակնորդների պայքարը, ապա «Սան Մամեսում» տեղի ունենալիք այս հանդիպումը կհամարվեր մրցափուլի կենտրոնական դիմակայությունը:Ամեն դեպքում բասկերը՝ Բիլբաոյից, նախկինի պես պատրաստ են կենաց ու մահու պայքար մղել Լա Լիգայի հարգանքի արժանի թիմի պատիվը նվաճելու համար: 

Այս մրցափուլում «Ատլետիկը»տանը կհյուրընկալի Մադրիդի «Ռեալին»,իսկ սա արդեն ասում է այն մասին,որ այստեղ առկա է ինտրիգը: Անչելոտիի թիմը հիմա իր լավագույն մարզավիճակում չէ:Այստեղ առաջին հերթին պետք է նշել Ռոնալդուին,որը բավականաչափ ծանր սկսեց նոր օրացուցային տարին:Հիմա այս ֆուտբոլիստը շատ հեռու է իր լավագույն մարզավիճակից:Այս հանգամանքը, իհարկե,անդրադառնում է նաև ողջ թիմի վրա: Վերջին ժամանակներս Բեյլը նույնպես քննադատվում է և նշվում,որ միայն արագ վազելը «Ռեալին» ոչինչ չիկարող տալ: Բենզեման միշտ էլ միայնակ  ոչինչ անել չի կարողանում: Եվ ահա,այնպես է թվում,թե «սերուցքայիններին» առաջ մղել ոչ ոք չի կարող:

Բասկերի պայքարի ոգին ու կամային բնավորությունը հերթական անգամ կարող էր վեր հանել մադրիդցիների բոլոր խնդիրները: Սակայն, հիմա իրադրությունը մի փոքր այլ է:Այս շաբաթ «առյուծները» «Էսպանյոլի» հետ շատ կարևոր և ծանր խաղում հաղթանակ տոնեցին և նվաճեցին Արքայական գավաթի եզրափակչում հանդես գալու ուղեգիրը: Այս հաղթանակին հասնելու համար Վալվերդեն նախընտրեց оգտագործել իր ողջ ներուժը: Սա ասում է այն մասին, որ «Ռեալի» դեմ խաղում, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ դուրս կգան ոչ բոլոր հիմնական խաղացողները:

«Բարսելոնա»-«Ռայո Վալեկանո»

Մարտի 8, կիրակի, ժամը՝ 15:00, Բարսելոնա, «Կամպ Նոու»

Մրցավար՝Հիլ Մանսանո

Այս խաղում «Ռայոն» ոչ մի հնարավորություն չունի: Թեև այն հանգամանքին, որ «Բարսան» վերջերս սեփական դաշտում պարտվեց «Մալագային», այնուհանդերձ, թիմից  ստացած ընդհանուր տպավորությունը դրական է:Հարավամերիկյան եռյակը հոյակապ է խաղում և գրեթե յուրաքանչյուր խաղում պատժում է կատալոնացիների հակառակորդներին:

Հիանալի է, որ գոլեր է սկսել խփել Լուիս Սուարեսը, ով բավականաչափ դժվար սկսեց մրցաշրջանը: Հավանաբար, դրա մեղավորը երկարատև որակազրկումն էր, և բոլորովին էլ զարմանալի չէր, որ ուրուգվայցու համար ծանր էր հարմարվելը արդեն կայացած այս կոլեկտիվին: Հիմա արդեն հարձակվողը վստահություն է ձեռք բերում սեփական ուժերի հանդեպ և սկսում է հասկանալ թիմի խաղային փիլիսոփայությունը:.

Ինչ վերաբերումէ այս հաշվետու հանդիպմանը,ապա այստեղ ոչ մի ինտրիգ չկա և չէր էլ կարող լինել:Կատալոնացիների հաղթանակը ոչ մի կասկած չի հարուցում: 

«Ատլետիկո»-«Վալենսիա»

Մարտի 8, կիրակի, ժամը՝ 24:00, Մադրիդ, «Վինսենտե Կալդերոն»

Մրցավար՝ Հայմե Լատրե

Մադրիդի «Ատլետիկոն» կհյուրընկալի  «Վալենսիային»: Հիշեցնենք, որ մրցաշրջանի առաջին կեսում լևանտեյցիները սեփական դաշտում հեշտությամբ լուծեցին հակառակորդի հարցերը: Նունուի թիմի հաղթանակի գրավականը դարձավ երեք արագ գոլերը,որը լուրջ հարված դարձավ «ներքնակավորների» համար: Ի դեպ, արդար լինելու համար պետք է նշել, որ այդ ժամանակ Կոլչոներոսը հիանալի հնարավորություն ուներ վերադարձնելու ինտրիգը, սակայն չիրացված 11 մետրանոց հարվածը վերջնականապես կոտրեց  Սիմեոնեի սաների պայքարի ոգին:

Այդ ժամանակ «Ատլետիկոն» դեռևս հավակնում էր չեմպիոնության համար պայքարին: Հիմա իրադրությունը մի փոքր այլ է:«Ներքնակավորները» առաջին հորիզոնականից հետ են մնում 7 միավորով, որը Իսպանիայի առաջնության համար բավականաչափ շատ է:Մյուս կողմից էլ՝ «Ատլետիկոն» մեկ միավորով է առաջ «Վալենսիայից»:  Այսպիսով, մրցաշարային համատեքստը ենթադրում է պայքար երրորդ տեղի համար:
«Ատլետիկոն» այս հանդիպմանը մոտենում է լուրջ խնդիրներով:  Այստեղ կարելի է ասել «Ներքնակավորները» լուրջ ճգնաժամի մեջ են:Թիմին արտագնա հանդիպումները բավականաչափ դժվար են տրվում, իսկ տանը միայն մի կերպ է պահպանվում հաղթական հաշիվը: Ի դեպ, «Վալենսիայի» հետ խաղում նույնիսկ տնային գործոնը հնարավոր է չоգնի այս թիմին:

Նախորդ հոդվածը‘Բերձորի դեպքերի գործով 10 ոստիկաններ կազատվեն ծառայությունից’
Հաջորդ հոդվածը‘Deutsche Welle. Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին Գերմանիան հավանաբար ներկայացնի միայն դեսպանը ‘