‘Պրեմիերա. Հանդիպումներ, որոնք պետք չէ բաց թողնել’

1279

Իսպանական Լա լիգայի հերթական մրցափուլի հանդիպումներից առանձնացրել ենք ամենադիտարժանները: Եվ այսպես՝ «էյբարը» իր դաշտում կընդունի «Բարսելոնային», «Սևիլիան»՝«Էլչեին», «Ռեալը»՝ «Լևանտեին»:



«էյբար»«Բարսելոնա»

 

Մարտի 14, շաբաթ, ժամը՝ 21:00, Էյբար, «Իպուրուա»

Մրցավար՝ Սերո Գրանդե

Վերջին մրցափուլի արդյունքում «Բարսելոնային» հաջողվեց մրցաշարային աղյուսակում առաջ անցնել «Ռեալից» և զբաղեցնել առաջին հորիզոնականը:

Ընթացիկ մրցափուլում «Բարսան» կմեկնի Էյբար և հանդես կգա նույնանուն համեստ ֆուտբոլային թիմի դեմ: «Էյբարի» համար այսպիսի անվանի և համբավոր  թիմի ժամանումը ավելի շուտ մեծ տոնակատարություն է: Իսկ այ մարզական տեսանկյունից այս իրադարձույթյունը գնահատել բավականաչափ բարդ է: Անկեղծ ասած, այժմ փոքր ինչ թերացող Գաիսկա Գարիտանոյի համեստ թիմը հազիվ թե կարողանա դիմակայել այնպիսի հզոր թիմի, ինչպիսին «Բարսելոնան» է. «Էյբարը» գործնականում գրեթե ոչ մի հնարավորություն չունի:

Հազիվ, թե ճիշտ լինի զուգահեռներ անցկացնել անցած մրցափուլի հետ, որտեղ «Բարսելոնան» ուղղակի «ոչնչացրեց» «Ռայո Վալեկանոյին»: «Էյբարը» լրիվ ուրիշ խաղաոճով է հանդես գալիս և հակառակորդին ազատ տարածության հնարավորություն չի տալիս: Ավելորդ անգամ «Իպուրուա»-ի տերերը գնդակով առաջ չեն շարժվի: Սակայն այս թիմերի խաղային մակարդակն այնքան տարբեր է, որ տանտերերի оգտին ինչ-որ փաստարկներ բերելը պարզապես անհնարին է:

«Սևիլիա»-«էլչե»
Մարտի 15, կիրակի, ժամը՝ 22:00, Սևիլիա, «Ռամոն Սանչես Պիսխուան»
Մրցավար՝ Էստրադա Ֆերնանդես


Վերջին հաջողությունների արդյունքում «էլչեն» բարձրացավ մրցաշարային աղյուսակի միջնամաս, թեև մինչև վերջին ժամանակներս այս իրողությունը անհնար էր թվում: Ֆրանը Էսկրիբային հաջողվեց գտնել անհրաժեշտ բառերը իր սաներին ճիշտ ուղու վրա կանգնեցնելու համար: Հիմա «էլչեն» աշխատանքային ֆուտբոլ է ցուցադրում,որի շնորհիվ որոշակի հաջողությունների է հասել:
Ի դեպ, Սևիլիայում «Էլչեն» դրական արդյունքի հասնելու հնարավորություն գործնականում գրեթե չունի: Տեղական թիմը բավականաչափ ուժեղ է և մոտիվացիան էլ առկա է. սևիլիացիները հետ են մնում 4-րդ տեղի համար պայքարող մրցակիցներից: Իսկ չէ՞ որ վերջերս տեղի ունեցած «Ատլետիկոյի» հետ հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ սևիլիացիներն իրավունք ունեն պայքարելու ոչ միայն Չեմպիոնների լիգայում տեղ ունենալու, այլև առաջնությունում երրորդ տեղի համար:

 

«Ռեալ» Մադրիդ-«Լևանտե»
Մարտի 15, կիրակի, ժամը՝ 24:00, Մադրիդ, «Սանտյագո Բերնաբեո»
Մրցավար՝ Պերես Մոնտերո


Անցած շաբաթը մադրիդյան «Ռեալը» անցկացրեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը, որտեղ պարտություն կրեց «Շալկե 04»-ից: Դեռ ավելին, թիմը մի կերպ փրկվեց դուրս մնալուց, ինչն այսպիսի մակարդակի թիմի համար անընդունելի է: Առավել ևս երկրպագուների համար, որոնք այս հանդիպումից շոկի մեջ էին:
Միայն Կասիլյասն էր, որ փորձում էր ընկերներին հավաքել և շնորհակալություն հայտնել երկրպագուներին աջակցության համար:Դեռ ավելին, շուտով տեղի ունեցավ Ֆլորենտինա Պերեսի մամուլի ասուլիսը: Նախագահը ժխտեց, որ Անչելոտիին վերջնագիր է ներկայացրել և ասաց,որ այս մարզիչը դեռ կղեկավարի թիմը:
«Սերուցքայինների» երկրպագուները որպեսզի իրենց լավ զգան, թիմը նվազագույնը պետք է հաղթի «Լևանտեին»: Ռոնալդուն պետք է կարողանա կրկին ապացուցել իր՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կարգավիճակը: Պորտուգալացու մասին, ի դեպ, այսоր անչափ շատ են խոսում: Կարծես թե նա շարունակում է գոլեր խփել: Սակայն սա այն Ռոնալդուն չէ, ով «Ոսկե գնդակ» նվաճեց անցած տարի: Քրիստիանոյի գործողություններում այլևս չկա այն կրակն ու պայքարի ոգին: Եվ նունիսկ «Շալկեի» դարպասը խփած երկու գոլերը չժխտեցին այն իրողությունը, որ պորտուգալացին լավ մարզավիճակում չէ:
Եվ, եթե «Լևանտեի» հետ խաղում մադրիդցիները կրկին չկարողանան ինչ-որ հետաքրքրական բան ցույց տալ, ապա դա ուղղակի ամոթալի կլինի: Առանց այդ էլ «սերուցքայինները» արդեն զիջել են առաջին հորիզոնականը իրենց սկզբունքային հակառակորդին: Եվ հիմա թիմը այլևս չի կարող իրեն որևէ բաց թողում թույլ տալ, մանավանդ, որ առջևում «Էլ կլասիկոն» է:

 

Նախորդ հոդվածը‘ Բունդեսլիգա. Խաղեր, որոնք պետք է անպայման դիտել’
Հաջորդ հոդվածը‘Նաիրիտցիները երեքշաբթի առավոտյան կսպասեն Սերժ Սարգսյանին ‘