‘ Պրեմիերա. Մեսսին վերջին 25 տարիների ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստն է(տեսանյութ) ‘

786

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 22–րդ տուրի «Ատլետիկի» հետ խաղում (5։2) երկու գոլային փոխանցում է կատարել։

Այդ խաղից հետո Իսպանիայի առաջնություններում արգենտինացու գոլային փոխանցումների թիվը հասել է 105–ի, ինչով նա հավասարվել է Լուիշ Ֆիգուի ցուցանիշին, որը լավագույնն էր վերջին 25 տարիեների ընթացքում։

Հավելենք, որ լավագույնների թվում են նաև «Բարսելոնայի» մյուս ներկայացուցիչներ Չավին և Դանիել Ալվեսը, ովքեր, համապատասխանաբար, կատարել են 95 և 92 արդյունավետ փոխանցումներ։

Նախորդ հոդվածը‘Ուորլիքը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱՄՆ նորանշանակ դեսպաններին’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’