‘Պրեմիերա. 3-րդ տուրի առանցքային հանդիպումները’

955

Ներկայացնում ենք իսպանական BBVA լիգայի առավել կարևորություն ներկայացնող հանդիպումները:

«Բարսելոնա»-«Ատլետիկ»

Սեպտեմբերի 13, շաբաթ, ժամը՝ 18.00, «Կամպ Նոու»

Մրցավար՝ Ֆերնանդես Բորբալան

Արդեն 3-րդ տուրում մրցաշարային оրացույցը մեզ է նվիրել երկու հիանալի հանդիպում մեկ տուրի շրջանակում: Դրանցից մեկն է «Բարսելոնայի» մենամարտը «Ատլետիկի» հետ: Բոլոր դիտարկումներով, այս հանդիպումը կարող է դառնալ այս տուրի ամենագեղեցիկ և տպավորիչ հակամարտությունը:

Դեռևս «Բարսելոնան» այնքան վստահ չի թվում, որպեսզի համարվի մրցակրց  չունեցող ֆավորիտ: Դա վաղուց էր, երբ «Կամպ Նոու» ժամանած բոլոր հակառակորդների ոտքերը դողում էին, իսկ հիմա մի փոքր ամուր թիմերը հնարավորություն ունեն կատալոնացիների հետ պայքարելու՝ միավորներ ձեռք բերելու համար:Եվ, անկասկած «Ատլետիկը» հենց այդպիսի թիմերից է: Ի դեպ, չեմպիոնների լիգա դուրս գալու խնդիրն արդեն բասկերը լուծել են, և հիմա նրանք կարող են առավել լրջորեն մոտենալ առաջնության հանդիպումներին: Հատկապես, եթե դա վերաբերում է «Բարսելոնային»:

Պետք չէ մոռանալ նաև այն մասին, որ հանդիպումը տեղի կունենա առաջնության դադարից անմիջապես հետո: Հենց այս ժամանակ է, որ, պարբերաբար, իսպանական գրանդ ակումբները խնդիրներ են ունենում ՝ ֆուտբոլիստների զբաղվածությամբ պայմանավորված: «Ատլետիկին» այս խնդիրը շրջանցում է. բասկերի շարքում այնքան էլ շատ չեն այն ֆուտբոլիստները, որոնք հանդես են գալիս իրենց երկրի դրոշի ներքո: Oրինակ, այս անգամ  դել Բոսկեն սահմանափակվել էր՝ հրավիրելով միայն Միկել սան Խոսեին, իսկ Մունիաինին խաղում է  երիտասարդական հավաքականում: Սա սյն դեպքում, երբ «Բարսելոնայի» կազմի մեծ մասը զբաղված է ազգային թիմում: Իսկ դա չի կարող ապահովել оպտիմալ մարզավիճակ:

Այնպես որ չպետք է զարմանալ, եթե ընթացիկ տուրում Պրեմիերայում չլինի այնպիսի մի թիմ, որը կարողանա հարյուր տոկոսանոց արդյուք ցույց տալ: Այնպես, որ «Ատլետիկը» ունի հնարավորություն «Բարսելոնայից» միավորներ կորզելու:

«Ռեալ»-«Ատլետիկո»

Սեպտեմբերի 13,  շաբաթ, ժամը՝ 21:00, Մադրիդ «Սանտյագո Բեռնաբեո» 

Մադրիդյան դերբին վերջին ժամանակներս դարձել է իսպանական առաջնության իսկական զարդը: Դա նախկինում էր, երբ պետք չէր կենտրոնանալ այս երկու թիմերի հակամարտության վրա՝ այն վստահությամբ, որ, միևնույնն է, հաղթելու է «Ռեալը»: Հիմա իրադրութունն ամբողջովին փոխվել է, և Իսպանիայի մայրաքաղաքում այլևս չկա լիարժեք ֆուտբոլային սեփականատեր: Չեմպիոնների լիգայում «Ռեալի» հաղթանակին «Ատլետիկոն» արժանապատվորեն պատասխանեց՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն:

Դիեգո Սիմեոնեն առաջնության մեկնարկից առաջ բոլորին ասում էր, որ «Ատլետիկոյի» ուժերից վեր է իսպանական երկու գրանդ ակումբների հետ պայքարելը, և թիմը պետք կենտրոնանա երրորդ տեղի պայքարի վրա:Իհարկե, Սուպերգավաթի հանդիպումները ցույց տվեցին, որ «ներքնակավորները» նախկինի նման մրցունակ են երկրի ուժեղագույն թիմերի հետ հակամարտությունում:

Խոսելով ֆուտբոլիստների մասին, պետք է նշել, որ այստեղ «Ռեալի» գերակշռությունն ակնհայտ է: Անչելոտիի տրամադրության տակ են համաշխարհային մեծության խաղացողներ, որոնց մասին երազում է ցանկացած մարզիչ:

Այլ հարց է, որ «Ռեալ»-ում այս կադրային փոփոխությունները հնարավոր  է թիմի համար այդքան էլ оգտակար չեն: Ձեռքբերումներին հաջորդած հեռացումները, մասնավորապես՝ Անխել դի Մարիայի և Խաբի Ալոնսոյի, բոլորովին էլ լավ չընդունվեցին: Հատկապես այն համատեքստում, երբ Անչելոտին չէր ուզում բաժանվել Անխելից: «Սերուցքայինների» կազմի այս անհամաչափությունը իր ողջ գեղեցկությամբ ցուցադրվեց «Անոէտեում», երբ տանտերերի պաշտպանությունը առաջին իսկ րոպեներից ճեղքվեց, որի արդյունքում սանսեբաստացիները առավելություն ստացան դաշտի կենտրոնում, ինչն էլ ճակատագրական դարձավ Մադրիդի «Ռեալի» համար:

Անչելոտին ստիպված է երկար մտածել կիսապաշտպանության կենտրոնն ամրապնդելու մասին: Ակնհայտ է, որ Կրոսը սովոր չէ այդքան խորքից խաղալու, Մոդրիչը նույնպես չի կարող ամբողջովին փակել հենակետային կիսապաշտպանի դիրքը. ահա հենց սա է, որ անսպասելիորեն դարձել է մադրիդցիների գլխավոր խնդիրը: Անչելոտին այստեղ դժվար թե ռիսկի գնա, և պետք է սպասել ստանդարտ 4-3-3 տակտիկական սխեմայի: 

Հատուկ ուշադրություն է գրավում Ռոնալդուի շուրջ ստեղծված իրադրությունը: Պորտուգալացին չի մասնակցել «սերուցքայինների» վերջին հանդիպումներին, իբր թե իր վնասվածքները լիակատար բուժելու պատճառաբանությամբ:

Ինչ վերաբերում է «Ատլետիկո»-ին, Սիմեոնեն թիմում գրեթէե խնդիր չունի: Արգենտինացին տրանսֆերային պատուհանի ավարտին կարողացավ գտնել բարձրակարգ երկրորդ հարձակվողին՝ Ալեսիո Չերչիին, սակայն վերջինս հազիվ թե հասցնի մասնակցել «Ռեալի» հետ դիմակայությանը: Գուցե իտալացին կարողանա փոխարինման դուրս գալ, եթե դա թույլ տա իրադրությունը, սակայն մեկնարկային կազմում նրան հազիվ թե տեսնենք: Եվ ընդհանրապես, «ներքնակավորների» կազմում ուշագրավ փոփոխություններ հազիվ թե լինի:

Թեև այն բանի, որ արդեն հաջորդ շաբաթ երկու թիմերն էլ պետք է մասնակցեն Չեմպիոնների լիգայի խմբային հանդիպումներին, այս հանդիպումը ինչպես հանրության, այնպես էլ ֆուտբոլային մասնագետների ուշադրության կենտրոնում է: Առաջին երկու տուրերում մադրիդյան թիմերն արդեն հասցրել են միավորներ կորցնել, որի պատճառով էլ հետ են մնացել «Բարսելոնայից», ով դեռևս միավոր չի կորցրել:

Այնպես, որ այս թիմերն էլ են ուզում հաղթել: Սակայն պետք չէ ավելորդ անգամ զարմանալ, եթե «Սանտյագո Բերնաբեո»-ի դաշտում տեսնեք ավելի շատ նյարդային պայքար, քան ֆուտբոլային խաղ:

«Վալենսիա»-«Էսպանյոլ»

Սեպտեմբերի 14, ժամը՝  18:00, Վալենսիա, «Մեստալիա» ,

Մրցավար՝ Կլոս Գոմես

Տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին վալենսիացիները հզոր տրանսֆեր իրականացրեցին: Ալվարո Նեգրոդոն վերադարձավ Պրեմիերա: Այս ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը վարձավճարով հանդես կգա «Վալենսիայում»: Այս հանգամանքը զգալիորեն կուժեղացնի «չղջիկների» հարձակողական ներուժը: Սակայն, Նեգրեդոն դեռևս վերականգնվում է վնասվածքից հետո, և առաջիկա հանդիպումներում իր նոր թիմին չի կարող оգնել:

Ի դեպ, «Վալենսիան» ունի շատ հիանալի,երիտասարդ ու խոստումնալից հարձակվող. ակումբը նորացրել է Պակո Ալկասերի հետ պայմանագիրը, ով, հիշեցնենք, որ իր դեբյուտն ունեցավ նաև ազգային հավաքականում: Բոլորովին էլ զարմանալի չէ, որ 21-ամյա Պակոն հրավիրվեց հավաքական. Նա անցել է իսպանական ֆուտբոլի բոլոր փուլերով, հանդես է եկել երիտասարդալկան հավաքականում:

Հիմա, հավաքականի կազմում անցկացրած հանդիպումներից հետո Պակոյի հանդեպ վերաբերմունքը բոլորովին այլ կլինի: Եթե նախկինում երկրպագուները հույս ունեին այս ֆուտբոլիստին տեսնել թիմի մեկնարկային կազմում, հիմա նրան համարում են թիմի հնարավոր առաջատարներից մեկը:

«Վալենսիան» այս անգամ կհյուրընլկալի բարսելոնյան «Էսպանյոլին»: Եվ, բնականաբար, վալենսիացիները պարտավոր են հաղթել այս հակառակորդին: Սերխիո Գոնսալեսի թիմը դեռևս մի տեսակ իներտ և անկայուն խաղ է ցուցադրում: «Ալմերիա»-ի հետ գրանցած ոչ ոքին, տնային խաղում պարտությունը «Սևիլիա»-ից  լիովին համարժեք արդյունք էին: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի  Պրեմիերայի առաջին մարզչական հեռացումը կարող է լինել հենց «Էսպանյոլ»-ում:

Նախորդ հոդվածը‘Հասան Ռոուհանի. Միամիտ կլինի կարծել, թե օդային հարվածները կլուծեն ահաբեկչության խնդիրը’
Հաջորդ հոդվածը‘Կագավայի վերադարձը նշանավորվում է «Բորուսիայի» հաղթանակով (տեսանյութ)’