‘Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստները’

1343

Արդեն հայտնի են Անգլիայի Պրեմիեր լիգայի 2015-16թթ. խաղարկության լավագույն ֆուտբոլիստն ու լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը. պատվավոր մրցանակները ստացել են Ռիյադ Մարեզն ու Դելե Ալլին:

Համեմատելով անցյալ մրցաշրջանի հետ՝ նկատելի է, որ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի հրապարակած հավակնորդների ցուցակը զգալի փոփոխություններ է կրել: Իր տեղը պահպանել էր միայն «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, ով նախորդ անգամ պարտվեց «Չելսին» ներկայացնող Էդեն Ազարին: Նախորդ ցուցակում էին նաև բելգիացու թիմակից Դիեգո Կոստան, «Արսենալից» Ալեքսիս Սանչեսը, Դավիդ դե Խեան՝ «Մանչեսթեր Յունայթեդից» և Ֆելիպե Կոուտինյուն՝ «Լիվերպուլից»:

Ինչո՞վ էին առանձնահատուկ այս տարի լավագույնի կոչման համար պայքարողները: 

Դիմիտրի ՊայեՎեսթ Հեմ»)

Ֆրանսիացու միջոցով են կառուցվում Բիլիչի թիմի հարձակողական գործողությունները: «Վեսթ Հեմը» պայքարում է Եվրոպայի լիգայի ուղեգրի համար: Պայեն այս մրցաշրջանում 12 գնդակ է խփել, 8 գոլային փոխանցում կատարել: Ձախ ոտքի շնորհիվ նա հաճախ է աչքի ընկնում հեռահար հարվածներով կամ տուգանայիններն իրացնելիս: Իր խաղով նա ոչ միայն արժանի է ԱՊԼ-ի լավագույնների ցուցակում ընգրկվելուն, այլև Եվրոպայի առաջնությանը հավաքականի մեկնարկային կազմում լինելուն: 

Հարի ՔեյնՏոտենհեմ»)

Անցյալ տարի շատերն էին անհանգստանում՝ կարծելով, որ «Տոտենհեմը» կմնա առանց Քեյնի: Անգլիայի հավաքականի հարձակվողը փոխարենն ավելի կատարելագործեց իր խաղն ու  արդեն 24 գոլի հեղինակ է դարձել: Հարի Քեյնն իդեալական հարձակվող է և իրեն լավ է դրսևորում ցանկացած դեպքում՝ լավ է խաղում գլխով, հզոր հարվածում է մեծ հեռավորությունից, ավարտում է գրոհները, դրիբլինգում և բացվելիս նույնպես լավ է հանդես գալիս, ուստի միանգամայն արժանի է երկրորդ անգամ լավագույնների ցուցակում ընգրկվելուն: 

Մեսութ ՕզիլԱրսենալ»)

ԱՊԼ-ում փոխանցումներ կատարող լավագույն ֆուտբոլիստն արդարացիորեն տեղ է զբաղեցրել այս ցուցակում: Գերմանացին 18 արդյունավետ փոխանցում է կատարել խաղընկերներին, 6 անգամ ինքնուրույն գրավել մրցակցի դարպասը, և հիմա «անտեսանելի Օզիլ» թեմայով կատակներն արդիական չեն:  

Ջեյմի ՎարդիԼեսթեր»)

«Աղվեսները» միանգամից երեք ներկայացուցիչ ունեն ցուցակում, իսկ անգլիացի հարձակվողը գլխավոր դերակատարներից է: Եթե «Լեսթերը» հաղթի ԱՊԼ-ում, ապա չեմպիոնության գործում մեծ ներդրում կատարած ֆուտբոլիստների մասին խոսելիս շատերն առաջինը կտան հենց Վարդիի անունը: Կլաուդիո Ռանյերիի թիմի հարձակման գծի մարտավարությունը կառուցված է Վարդիի շուրջ: Նա հիանալի է բացվում, արագավազ է, գրեթե բոլոր հնարավոր պահերն արդյունավետ է օգտագործում: Արդյունքում 29-ամյա հարձակվողը 22 անգամ գրավել է մրցակցիցների դարպասները և 6 անգամ արդյունավետ փոխանցում է կատարել խաղընկերներին: 

Ն՛Գոլո ԿանտեԼեսթեր»)

Ռանյերիի հաջորդ աստղը Կանտեն է: Ֆրանսիացու հարձակվողական վիճակագրությունն այնքան էլ հարուստ չէ՝ ընդամենը 1 գոլ և 3 փոխանցում, բայց «Լեսթերի» համար նրա կարևորությունը զգացվում է պաշտպանությունում: Միջինում նա 4 կասեցում է կատարում, 6 խլում և այս ցուցանիշով լավագույնն է ԱՊԼ-ում: 25-ամյա Կանտեն վերջապես կարողացել է արժանանալ Ֆրանսիայի հավաքականի մարզչական անձանակազմի ուշադրությանը: Հավաքականում դեբյուտային՝ Ռուսաստանի հետ ընկերական խաղում Կանտեն դարձավ գոլի հեղինակ: 

Ռիյադ Մարեզ` մրցանակակիրըԼեսթեր»)

«Լեսթերի» պաշտպանության գիծն արագավազ Վարդիին հենց Մարեզն է կապում: Կիսապաշտպանն արդեն 17 գնդակ է խփել և 11 գոլային փոխանցման հեղինակ դարձել: Նա միջինում 3-4 անգամ խաղի ընթացքում շրջանցում է մրցակցին և ԱՊԼ-ում համարվում է լավագույնն այդ ցուցանիշով: Մնում է շնորհավորել 25-ամյա ֆուտբոլիստին պատվավոր մրցանակը ստանալու կապակցությամբ և հուսալ, որ նման հիանալի խաղը միայն մեկ մրցաշրջանի համար չէ:

Նախորդ հոդվածը‘Calciomercato. «Ռոմա»-ն նոր պայմանագիր կառաջարկի Ֆրանչեսկո Տոտիին’
Հաջորդ հոդվածը‘«Ուիմբլդոնի» մրցանակային գումարն ավելացել է ‘