Պրեմիեր լիգան հավանություն տվեց «Չելսիի» վաճառքին

309

Անգլիական Պրեմիեր լիգան հավանություն է տվել Լոնդոնի «Չելսիի» վաճառքին ամերիկյան կոնսորցիումին, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։

Գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 4,25 միլիարդ ֆունտ ստերլինգ (5,2 միլիարդ դոլար), հաղորդել էր «Չելսիի» կայքը։

Կոնսորցիումի մասնակիցներն են ամերիկացի միլիարդատեր, բեյսբոլի «Լոս Անջելես Դոջերս» ակումբի համասեփականատեր Թոդ Բյոլին, ամերիկացի գործարար Մարկ Ուոլթդրը, շվեյցարցաի միլիարդատեր Հանսյորգ Վիսը եւ ամերիկյան Clearlake Capital ներդրումային ընկերությունը։

«Չելսիի» բաժնետոմսերի համար կոնսորցիումը կվճարի 2,5 միլիարդ ֆունտ ստերլինգ, որը կփոխանցվի ակումբի սեփականատեր, ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչի սառեցված բանկային հաշվին Մեծ Բրիտանիայում։ Այդ գումարը կհատկացվի բարեգործության։

1,75 միլիարդ ֆունտ ստերլինգ կուղղվի ակումբի զարգացմանը, «Չելսիի» ակադեմիայի եւ երկու ստադիոնների ընդլայնմանը։

Նախորդ հոդվածըՀենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հետ ժամանել է Ալբանիա
Հաջորդ հոդվածըՅուրգեն Կլոպը՝ Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ