Պրիգոժինը խոստովանել է Բախմուտում 20 հազար «վագներականների» կորուստը

328

Ռուսաստանյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության (ՄՌԸ) ղեկավար Եվգենի Պրիգոժինը չորեքշաբթի օրը խոստովանել է, որ Ուկրաինայի արևելքում Բախմուտ քաղաքի համար երկարաձգված մարտերում ռազմական կազմավորումը կորցրել է ավելի քան 20 հազար զինյալի։ Նրանց կեսը կալանավորներ էին, որոնք հավաքագրվել էին Ռուսաստանի բանտերում։

Այդ մասին Պրիգոժինը պատմել է մեդիատեխնոլոգ Կոնստանտին Դոլգովին տված հարցազրույցում։

«Գործողության ժամանակ ես 50 հազար կալանավոր ընտրեցի, որոնց մոտավորապես 20 %-ը զոհվել է։ Այսինքն՝ զոհվել է ճիշտ այնքան կալանավոր, որքան և մեզ մոտ պայմանագրով եկած զինծառայողներ»,- ասել է Պրիգոժինը։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՍտորագրել են ՌԴ-ի միջուկային զենքը Բելառուսում պահելու փաստաթղթերը
Հաջորդ հոդվածըՎախճանվել է «իսկական, անսանձելի, անսեթևեթ» Թինա Թյորները