‘Պրիեմիերայի առաջին խաղում Նեյմարը հնարավոր է խաղա «Բարսելոնա»-ի կազմում’

837

Բրազիլացի հարձակվող Նեյմարը տեսականորեն կարող է խաղալ «Բարսելոնայի» կազմում արդեն առաջնության առաջին հանդիպման ժամանակ՝ оգոստոսի 24-ին,-տեղեկացնում է Sport.es-ը: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ծանր վնասվածք էր ստացել Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի Կոլումբիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ (2:1). 

«Մենք լավատեսությամբ ենք հետևում Նեյմարի վերականգնման գործընթացին: Նա անհատական ժամանակացույցով և ծրագրով կսկսի մարզումներն արդեն մյուս շաբաթվանից, և, հնարավոր է, որ պատրաստ կլինի Պրեմիերայի առաջին հանդիպմանը: Սակայն վերջնական որոշումը մարզիչին է»,-հայտարարել է «Բարսելոնա»-ի բժիշկ Էնրիկ Կասերսը:

Նախորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանը մեկնել է Արցախ’
Հաջորդ հոդվածը‘Էրեբունի վարչական շրջանում ջուր չի լինի’