‘Պրիեմիեր լիգան վտանգավոր է (տեսանյութ)’

1047

«Պրիեմիեր լիգան վտանգավոր է». Ժոզե Մոուրինյոյի այս խոսքերով է սկսվում այսоր մեկնարկող աշխարհում ամենահանրաճանաչ առաջնություններից մեկին՝ Պրիեմիեր լիգային նվիրված  տեսահոլովակը:

Այսоր  Մանչեսթրում մեկնարկում է Անգլիայի պրիեմիեր լիգան:  Անգլիական մամուլը շարունակում է հրատարակել պատմություններ Լուի վան Գալի մասին՝ դրանց  մեծ մասում հոլանդացուն անվանելով «ժամանակակից ֆուտբոլի ստեղծող»: Այստեղ շատ արդիական է Մարտին О’Նիլի խոսքերը «ԱստոնՎիլայի»՝ Oլդ Տրաֆորդում տարած հաղթանակից հետո. «Ոչ մի էմոցիա: Ես մարզում եմ արդեն 25 տարի, ինձ չի կարելի ինչ-որ բանով զարմացնել»: Նոր բան հազիվ թե լինի այս առաջնությունում: Սակայն, ահա անակնկալներից մեկը՝ մրցաշրջանի մեկնարկից երկու оր առաջ առաջնության լավագույն  մարզիչներից մեկը՝Տոնի Պյուլիսը հեռացել է «Քրիստալ Փելես»-ից՝ թողնելով արծիվներին միայնակ:  Այսպիսի իրավիճակները, իհարկե, նորություն չեն, սակայն հետաքրքիր են:  

Ահա և երկրորդ ուշագրավ դրվագը. «Արսենալի» հուսահատ երկրպագուներից մեկը, ով իր համար Վենգերին կուռք էր դարձրել, հայտարարում է՝ ամռանը կատարած տրանսֆերները  ընդամենը փորձ է  մնալու լավագույն քառյակում: Արդեն մի քանի տարի է, բոլորը վիճում են, թե  ինչն է ավելի շատ «Արսենալում»՝ մարզական սկզբունքները, թե՞ ֆինանսական հաշվարկը:.

Telegraph-ը այս պահին զարգացնում է աբսուրդի աստիճան հասցված վան Գալի բացառիկության մասին թեմաները:  Guardian-ում պատմում են  Լուի՝ժամանակակից մարզիչների վրա ունեցած ազդեցության մասին և ներկայացնում են հոլանդացու և ժոզե Մոուրինյոյի հակամարտությունը:   «Չելս»-ի մարզիչը չի վախենում վիրավորել Մանուել Պելեգրինիին, անպատասխանատու հայտարարություններ անել Ֆերգյուսոնի մասին, սակայն վան Գալի  դեպքում հատուկ մոտեցում է պետք:  Լուին նրա ընկենրն է ու մարզիչը: Չորս տարի առաջ, երբ «Բավարիան» պարտվեց Չեմպիոնների լիգայում «Ինտեր»-ին, վան Գալը ոչ վանգալյան ոճով ասաց.  «Ժոզեն իմ աշակերտն է, սակայն հիմա նա ինձանից առաջ անցավ»: Անցկացնելով տակտիկապես հիանալի աշխարհի առաջնություն, Լուի վան Գալը երիտասարդացել է և, ասես ,նրա մեջ արթանացել է նախկին հանդգնությունը: Իհարկե, մենք չենք տեսնի ոչ մի փոխզիջում նրա և Մոուրինյոյի միջև, սակայն կկարողանանք գնահատել աշխարհի երկու եսակենտրոն մարզիչների հակամարտության ողջ գեղեցկությունը: Նրանք նույն լիգայում են:  

Sky Sports-ի նորությունների բաժինը բոլորին ուրախացնում է Հարի Ռեդնապի հայտնվելով: «ԿՊՌ» -ն պատրաստվում է իր առաջին տնային հանդիպմանը, և մարզիչը оգտվելով հարցազրույցի հնարավորությունից, ուզում է վերջապես ազատվել իր  համար ոչ պիտանի Լոիկ Ռեմից. «Նա արժե 20 միլիոն եվրո»,-ասում է այն մարդը, ում համար շաւկայական խաղը պակաս կարևոր չէ, քան ֆուտբոլայինը: Հարին վերադարձել է: Ասում են, այս մրցաշրջանը կարող է Ռեդնապի համար վերջինը դառնալ:  Հուսանք, որ դա այդպես չէ: Մենք ուզում ենք հաճույք ստանալ նրա թիմի մասնակցությամբ յուրաքանչյուր հանդիպումից:

Ամեն դեպքում, այս  տարին պետք է լավագույնը լինի: Անգլիայի առաջնություն թույլ չի տալիս այլ բան մտածել:

Նախորդ հոդվածը‘Մհեր Արշակյան. Համախմբման մասին’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները կհանդիպեն Նախիջեւանում’