Պրիմերայի ղեկավար. Ես մեղավոր չեմ Մեսսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու մեջ

509

Իսպանական Պրիմերայի ղեկավար Խավյեր Տեբասը խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխության մասին.

«Ակնհայտ է, որ նրա վաճառքն իմ մեղավորությունը չէ: Ֆուտբոլին կայունություն է անհրաժեշտ: Ա Սերիան արդեն 20 տարի է գումարներ է կորցնում, նույնը տեղի է ունենում նաև Ֆրանսիայում: Գերմանիայում և Իսպանիայում նման բան չկա:

Կանոնները անհրաժեշտ են, քանի որ առանց դրանց մենք ունենում ենք ՊՍԺ-ի նման թիմ, որը 400 մլն եվրո է աշխատում, բայց ծախսում է 600 մլն եվրո: Մեր մեղքը չէ, որ Մեսսին չերկարաձգեց պայմանագիրը, մենք աշխատավարձերի սահմանափակում ունենք, և դա Պրիմերային կայուն է դարձնում»,- Տեբասի խոսքերն է փոխանցում AS-ը:

Նախորդ հոդվածըԻնքնաթիռի աղետ Թաթարստանում
Հաջորդ հոդվածըՆուլանդին թույլ են տվել ժամանել Ռուսաստան