‘«Պրոմեթեյ բանկը» վաճառքի է հանել Աշոտ Սուքիասյանի գույքը’

1261

Աշոտ Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչև 2011թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից մաս-մաս ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլարի վարկ: Վարկի դիմաց նա բանկում գրավադրել է գործարար Փայլակ Հայրապետյանին եւ նրա որդուն պատկանող ընկերությունները: 

Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հարուցվել է քրեկան գործ եւ հայտարարվել է հետախուզում:  «Ամերիաբանկը» գրավադրված գույքը սկսել է վաճառել: Աշոտ Սուքիասյանը 4,6 մլն դոլար վարկ է վերցրել նաեւ «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ից:  Բանկում գրավադրված է Ա.Սուքիասյանի գույքը: Այժմ բանկը վաճառքի է հանել այդ գույքը: Այս մասին գրում է Hetq.am-ը:

Լուսանկարում պատկերված շինությունը գտնվում է Արարատյան թեմի հարեւանությամբ` Պռոշյան  փողոցի վրա: Հենց այստեղ էին անցկացնում իրենց հավաքները Արարատյան թեմի առաջնորդը եւ Աշոտ Սուքիասյանը: Գործարար Փայլակ Հայրապետյանը պատմել է, որ այնտեղ 4 անգամ տեսել  է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին: 


Նախորդ հոդվածը‘Մի խումբ երիտասարդներ սկսել են ավտոկայանատեղերի բոյկոտը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկում է FLEX դպրոցականների ծրագիրը. Ովքե՞ր կարող են դիմել ծրագրին’