‘Պրոֆեսորն ինքնասպան է եղել դանակի երկու հարվածով’

799

Մոսկովյան բուհերից մեկի պրոֆեսորն ինքնասպան է եղել՝ դանակով երկու անգամ հարված հասցնելով կրծքավանդակին, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին: Պրոֆեսորի մահվան մասին իրավապահներին հաղորդել է նրա կինը, որն ամուսնուն  մեռած է գտել՝  սրտի շրջանում դանակի երկու հարվածով: Ոչ պաշտոնական տվյալներով՝ խոսքը պատմական գիտությունների 82-ամյա դոկտոր Վլադիմիր Կրիվոռուչենկոյի մասին է, որը դասավանդում էր Մոսկովյան հումանիտար համալսարանում: Կինը հայտնել է, որ վերջին շրջանում պրոֆեսորը միշտ ընկճված էր, իսկ ինքնասպանության նախօրեին շատ անտրամադիր էր: Անանուն աղբյուրի տվյալներով՝ պրոֆեսորի մարմինը հայտնաբերելիս բնակարանի դուռը ներսից սողնակով փակ է եղել, ինչն էլ կանխորոշել է, որ դա ինքնասպանություն է, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ում կքննարկվի հումանիտար իրավիճակը ռուս-վրացական պատերազմի ընթացքում տուժած շրջաններում’
Հաջորդ հոդվածը‘«Կուկուռուզնիկի» մասին քաղաքապետարանում տեղյակ չեն’