‘
1999թ. առաջին անգամ տեղի ունեցավ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած ջահերով երթը:
Առաջին տարիներին երթի մասնակիցների թիվը չէր գերազանցում 1000-ը, սակայն այս տարի նախատեսվում է, որ երթի մասնակիցների թիվը կհասնի 12 000-ի:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական ջահերով երթը մեկնարկել է ապրիլի 23-ին` ժամը 18-ին, Արամ Խաչատրյանի արձանի մոտից: Մասնակիցները քայլերթով շարժվում են մինչեւ Ծիծեռնակաբերդ։ Ի հիշատակ անմեղ զոհերի, քաղաքացիները մեկական մոմ կվառեն նաեւ իրենց պատուհանագոգերին: Ջահերով երթ տեղի կունենա նաեւ ՀՀ տարբեր քաղաքներում:
‘