‘Ջանի Ինֆանտինո. «ԱՄՆ-ը կարող է աշխարհի առաջնություն կազմակերպել անգամ վաղը» ‘

1062

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն անդրադարձել է ԱՄՆ ենթակառուցվածքներին ու խոսել ֆուտբոլի աշխարհի 2026թ. Աշխարհի առաջնությունն այնտեղ անցկացնելու հավանականության մասին:

«ԱՄՆ-ը կարող է Աշխարհի առաջնություն կազմակերպել անգամ վաղը: Այնտեղ վերջին տարիներին ենթակառուցվածքները շատ են զարգացել, ֆուտբոլն առաջադիմել է: Խոսքը վերաբերում է հատկապես կանանց ֆուտբոլին: Անցած տարի Վանկուվերում հետևել եմ եզրափակչին: Հրաշալի թիմի գերազանց հաղթանակ էր:

Տղամարդկանց հավաքականն աշխարհի առաջնություններին մասնակցում է 1990 թվականից: Արդյունքներ նույնպես կան: Ժողովուրդը սիրում է ֆուտբոլը:

Ինչ վերաբերում է 2026թ. Աշխարհի առաջնությանը, սկզբից նրանք պետք է հայտ ներկայացնեն, որից հետո միայն մենք կքննարկենք այն»,- հայտարարել է Ինֆանտինոն:

Նախորդ հոդվածը‘Թուրքական ակումբը 7 միլիոն եվրո է առաջարկում Շվայնշտայգերի համար’
Հաջորդ հոդվածը‘«Ատլետիկո»-ն կարգելափակի «Ռեալ»-ի բանակցությունները Խիմենեսի հետ’