Ջանլուիջի Բուֆոնն ավարտեց կարիերան

271

Լեգենդար իտալացի դարպասապահ, 45-ամյա Ջանլուիջի Բուֆոնը հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։

«Ահա եւ վերջ, տղաներ։ Դուք ինձ տվեցիք ամեն ինչ, ես ձեզ տվեցի ամեն ինչ։ Մենք արեցինք դա միասին»,- գրել է Բուֆոնը սոցիալական ցանցերում՝ հրապարակելով տեսանյութ կարիերայի հիշարժան դրվագներից։

Բուֆոնը իտալական «Պարմայի» ակադեմիայի սան է։ 1995-2001 թվականներին «Պարմայում» հանդես գալուց հետո նա տեղափոխվել է «Յուվենտուս», որի կազմում անցկացրել է 17 տարի, ապա խաղացել է ֆրանսիական ՊՍԺ-ում։ Փարիզից հետո նա 2021-ին վերադարձել էր «Պարմա»։

«Յուվենտուսի» հետ Բուֆոնը դարձել է Իտալիայի 10-ակի չեմպիոն, 5 անգամ նվաճել է Իտալիայի գավաթը, 6 անգամ՝ սուպերգավաթը։ Իտալիայի հավաքականի կազմում Բուֆոնը դարձել է 2006թ․ աշխարհի չեմպիոն։

Նախորդ հոդվածըԱրցախի ուրացումը. Հարութ Ուլոյան
Հաջորդ հոդվածըԷդուարդ Սպերցյանը որակազրկվել է