‘Ջանլուիջի Բուֆոն. Մենք կարող ենք խնդիրներ ունենալ «Ինտերի» դեմ խաղում’

909

Իտալիայի ազգային հավաքականի և «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը  շաբաթ օրը «Ինտերի» դեմ տեղի ունենալիք «Իտալիայի դերբիից» առաջ խոսել է մրցաշրջանում իրենց առաջիկա մրցակցի հավակնությունների մասին: ««Ինտերի» վերջին տարիների վատ արդյունքները չեն նվազեցրել մեր հարգանքը այդ թիմի նկատմամբ: Վալտեր Մացարին շատ լավ մասնագետ է և առանձնահատուկ մտածելակերպ ունի: Եվրոգավաթներին չմասնակցելը ևս կարող է օգնել «Ինտերին»՝ առաջնությունում լավ ելույթներ ունենալու համար: Մենք կարող ենք խնդիրներ ունենալ նրանց դեմ խաղում», նշել է Բուֆոնը:  

Նախորդ հոդվածը‘Ամերիկացի ՄԽ համանախագահ. Հաջողության համար զիջումներ պետք է լինեն բոլոր կողմերից’
Հաջորդ հոդվածը‘«Միսս աշխարհ» մրցույթի առեղծվածային մասնակիցը տարակուսանքի է մատնել ուզբեկներին’