‘Ջանլուկա Վիալի. «Յուվենտուսը» կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում’

786

Իտալիայի հավաքականի եւ «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ջանլուկա Վիալին հայտարարել է, որ չի զարմանա, եթե «Յուվենտուսը» հաղթի Չեմպիոնների լիգայում:

«Կարծում եմ, որ թուրինցիները կարող են հաղթել: Գլխավոր հավակնորդները վաղուց են հայտնի, սակայն «Յուվենտուսն»» ու ՊՍԺ-ն նրանց ոչնչով չեն զիջում: Փլեյ-օֆում ամեն ինչ կարող է պատահել: Ինչո՞ւ «Ծեր Սինյորային» չզարմացնել: «Յուվենտուսի» կիսապաշտպանությունն ամեն ինչ արժե. Պիրլոյի, Մարկիզիոյի եւ Վիդալի ունիվերսալիզմին շատերը կարող են նախանձել»,- Վիալիի խոսքն է մեջբերում Gazzetta dello Sport-ը:

Նախորդ հոդվածը‘Սիրիական ընդդիմությունը Ռուսաստանի ԱԳՆ-ին մեղադրել է ապատեղեկատվության մեջ’
Հաջորդ հոդվածը‘Ընտրացուցակներում կրկնակի գրանցում ունեցող բազմաթիվ քաղաքացիներ կան’