‘Ջաննի Ինֆանտինոն՝ ՖԻՖԱ-ի նոր նախագահ’

1466

Ցյուրիխում կայացել է ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Կառույցի նոր նախագահ է դարձել ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն, ով ստացել է 115 ձայն: Մյուս թեկնածուներից շեյխ Սալման բին Իբրահիմ ալ-Խալիֆան ստացել է 88 ձայն, Հորդանանի արքայազն Ալի Ալ-Հուսեյնը՝ 4, իսկ Ժերոմ Շամպանը ոչ մի ձայն չի ստացել:

Նշենք նաև, որ առաջին փուլում Ինֆանտինոն ստացել էր 88 ձայն, շեյխ Սալմանը՝ 85, արքայազն Ալին՝ 27, Շամպանը՝ 7: Թեկնածուներից ոչ ոք չէր հավաքել 104 ձայն (ընդհանուր 207-ից), ինչը թույլ կտար խուսափել երկրորդ փուլից:

Ջաննի Ինֆանտինոն այս պաշտոնը զբաղեցնելու է մինչև 2019 թվականը: Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերին պաշտոնից հեռացրել են կոռուպցիոն սկանդալի պատճառով:

Նախորդ հոդվածը‘Եվրոպայի լիգա. հայտնի են 1/8 եզրափակիչ փուլի զույգերը’
Հաջորդ հոդվածը‘Զիդան. ««Ատլետիկոն» միայն պաշտպանվող թիմ չէ, և մենք գիտենք՝ ինչ դժվարությունների ենք բախվելու» ‘