‘Ջասթին Բիբերին տուգանել են կապիկի պատճառով’

1147

Գերմանիայի իշխանությունները 8 հազար եվրո տուգանք են նշանակել Ջասթին Բիբերին` առանց փաստաթղթերի երկիր կապիկ մտցնելու համար, տեղեկացնում է Der Spiegel-ը: Տուգանքի գումարը 2100 եվրո է, բայց երգիչը լրացուցիչ 6 հազար է վճարել կենդանու բուժման համար: Թե ինչի դեմ է բուժվել կապիկը, հայտնի չէ: Բիբերը վճարել է տուգանքը նախորդ շաբաթվա վերջին:

Գերմանացի մաքսավորները 2013-ին «բռնագրավել են» Մոլլի անունով կապիկին, որովհետեւ Բիբերը կենդանի մտցնելու թույլտվություն չուներ: Բացի դրանից, կապիկը պատվաստված չի եղել: Կենդանին մինչեւ իրավիճակի պարզվելը մնացել է գերմանական իշխանությունների խնամքի ներքո: 

Նախորդ հոդվածը‘Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում մահապատիժ նախատեսող օրենսգիրք է ընդունվել’
Հաջորդ հոդվածը‘Ջեքի Չանի որդուն ձերբակալել են թմրանյութերի պատճառով’