‘Ջասթին Թիմբեռլեյքը հաղթել Է MTV Video Music Awards-ի երկու անվանակարգերում ‘

1262

Ջասթին Թիմբեռլեյքը հաղթել Է MTV Video Music Awards 2013-ի երկու անվանակարգերում: Երաժշտի «Suit & Tie» տեսահոլովակը, որը նկարահանվել է Jay-Z ռեպերի հետ համատեղ, հաղթող է ճանաչվել «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում: Թիմբեռլեյքի մյուս տեսահլովակը՝ «Mirrors»-ը պարգև Է ստացել լավագույն մոնտաժի համար: Բացի դրանից, երաժշտին է հանձնվել Մայքլ Ջեքսոնի անվան «Video Vanguard» հատուկ պարգեւն արդի երաժշտական տեսահոլովակների զարգացման բնագավառում ներդրած ավանդի համար:

Ամերիկացի քանթրի-երգչուհի Թեյլոր Սվիֆտն ստացել է MTV Video Music Awards 2013-ի մրցանակը «Կին կատարողի տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում «I Knew You Were Trouble» տեսահոլովակի համար: Ռոքի ժանրում լավագույն տեսահոլովակի համար պարգեւ է ստացել 30 Seconds to Mars խումբը: Լավագույն փոպ-տեսահոլովակ է ճանաչվել Սելինա Գոմեսի տեսահոլովակը, իսկ սոցիալական տեսակետից ամենահրատապ կոմպոզիցիա է ճանաչվել Macklemore & Ryan Lewis խմբի «Same Love» երգը՝ նվիրված սեռական փոքրամասնությունների իրավունքներին:       

MTV Video Music Awards-ի ամենամյա արարողությունը, որն անցկացվում է 1984 թվականից, անց է կացել օգոստոսի 25-ին Նյու Յորքում: Մրցանակներ են շնորհվում է 11 անվանակարգերում, որոնց մեծ մասում հաղթողը որոշվում է MTV-ի հեռուստադիտողների քվերակությամբ:

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել է Կոնգրեսի ակտիվիստների գործով դատավարությունը’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է Ռուսաստանից ժամանած լրագրողների’