‘«Ջեբդ մի լից, փոսը լից». Մամուլ’

1140

Մինչ Գյումրու նախորդ ու ներկա պաշտոնյաներն ասֆալտի թեմայով կռիվ են մղում, քաղաքի վարորդները պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել`ընդդեմ փոսերի: Այսօր առավոտյան վարորդները կհավաքվեն Մայակովսկի և Հաղթանակի պողոտաների խաչմերուկում «Պուրակ» խանութի դիմաց՝ «Հերիք եղավ, տեր էղեք էս ավերված, ռմբակոծված փողոցներին» թեմայով բողոքի ակցիա անցկացնելու: Ըստ վարորդների` Գյումրու ցեխի մեջ թաղված փողոցներով երթևեկելը շատ թանկ է արժենում, ամեն օր ստիպված ծախսեր են անում կոտրված մեքենաները վերանորոգելու համար: Օրեր առաջ նմանատիպ ակցիա էին անցկացրել ֆեյսբուքյան «Բարե Գյումրի» խմբի անդամները` «Ջեբդ մի լից, փոսը լից», «Զգուշացեք փոսերից» և այլ կարգախոսներով: Գյումրու փողոցների կատաստրոֆիկ վիճակի մասին մի քանի օր առաջ բարձրաձայնեց նաև քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ի դեպ, հենց փողոցների թեմայով կռիվ ծագեց Գյումրու նախկին և ներկա քաղաքապետերի միջև:

Նախորդ հոդվածը‘Հերթը հասավ աշխատակազմի ղեկավարի՞ն. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Քիչ իրանցի է գալու. Մամուլ’