‘Ջեբ Բուշն ԱՄՆ նախագահի պաշտոնի հայտ է ներկայացրել’

905

Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը պաշտոնապես հայտարարել է Հանրապետական կուսակցության կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին:

Մայամիում կայացած հանարահավաքում Բուշը, որի հայրն ու եղբայրը եղել են ԱՄՆ նախագահներ, խոստացել է երկիրը դուրս բերել ճշմարիտ ուղի, օգտագործել պետական կառավարման իր փորձը՝ Վաշինգտոնում ձևավորված քաղաքական բացասական մշակույթը հաղթահարելու համար, և ԱՄՆ-ը դարձնել տնտեսական գերտերություն:

Ջեբ Բուշը Հանրապետական կուսակցությունը ներկայացնող տասնմեկերորդ թեկնածուն է: Հարցումները ցույց են տվել, որ նրանցից ոչ մեկն առայժմ վճռական մեծամասնություն չունի:

Վերջին շաբաթներին Բուշը բազմիցս անհարմար վիճակում է հայտնվել, երբ նրան հարցրել են, թե ինչպես է վերաբերվում Իրաքի պատերազմին, որն սկսել է իր եղբայրը: Ակնհայտ է, որ ազգակցական կապերը կարող են խանգարել նրա քարոզարշավին: Ուշագրավ է նաև, որ նրա քարոզարշավի պաշտոնական սիմվոլիկայում բացակայում է ազգանունը, և նա ներկայանում է պարզապես «Ջեբ»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Լեհական ավիաուղիները դադարեցնում են թռիչքները Երեւանից. NEWS.am ‘
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ներկայացուցիչները այցելել են Վրաստանի դեսպանատուն ‘