Ջեյմի Վարդին 2 ամիս չի օգնի «Լեսթեր Սիթիին»

463

Անգլիական «Լեսթեր Սիթիի» անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով չի կարողանա երկու ամիս դուրս գալ խաղադաշտ, հաղորդում է Sky Sports-ը։ Վիրահատության կարիք չի լինի։

34-ամյա ֆուտբոլիստը վնասվածքը ստացել էր «Լիվերպուլի» դեմ Անգլիայի առաջնության 20-րդ տուրի խաղում դեկտեմբերի 28-ին։ «Լեսթեր Սիթին» հաղթել էր 1։0 հաշվով։

Ընթացիկ մրցաշրջանում Ջեյմի Վարդին բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԿոուտինյոն «Բարսելոնայից» տեղափոխվեց «Աստոն Վիլա»
Հաջորդ հոդվածըՀենրիխ Մխիթարյան․ Պետք է բնավորություն ցույց տանք «Յուվենտուսի» դեմ խաղում