‘Ջեյմս Ուորլիքը կրկին ԼՂՀ-ն բանակցությունների սեղանին վերադարձնելու կոչ է արել’

836

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կոչ է արել վերականգնել ԼՂՀ հակամարտության կարգավորման լայն ձևաչափով բանակցությունները:

«Կիպրոսի հույները և թուրքերը հայտարարեցին, որ ձենամուխ են լինում կարգավորման լայն ձևաչափի բանակցություններին: Իսկ ինչու նույն բանը չի կարող տեղի ունենալ նաև Լեռնային Ղարաբաղում»,-գրել է Թվիթերի իր էջում Ուորլիքը:

Ի պատասխան, ԼՂՀ արգործնախարարությունը Թվիթերում գրել է. «Մենք համաձայն ենք, որ եկել է լայն ձևաչափով բանակցությունների վերականգնման ժամանակը` Լեռնային Ղարաբաղի ուղղակի մասնակցությամբ»: 

Նախորդ հոդվածը‘Քաղաքացիները «ապահովագրված չեն» «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության հետ դատերից’
Հաջորդ հոդվածը‘Սուտը և վիճակագրությունը. «Հայաֆիկացված» եվրաստանդարտներ’